...

Հունվարի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 22-23-ին չնախատեսված հոգսերը կարող են արգելակել գործերի սովորական ընթացքը: Ուրիշների հանդեպ պարտականությունները կաճեն:

24-28-ին խնդիրներ կարող են առաջանալ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Հակված կլինեք մտորել ու դատել ապագայի մասին: Հետաքրքիր նորություններ կստանաք:

Ցուլ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 22-23-ին կներգրավվեք լուրջ մասնագիտական ու կազմակերպչական գործերին: Հին ընկերական հարաբերությունների վերականգնում:

24-28-ին դատող ու հնարամիտ կլինեք: Հաջող առևտուր, գնումներ: Կշփվեք արտերկրից եկած հարազատների հետ: Սկզբունքային կլինեք, կպաշտպանեք ձեր կարծիքն ու հետաքրքրությունները: Բայց սեփական անձի մասին մեծ կարծիքն ու չարդարացված լավատեսությունը կարող են նպատակին հասնելու ճանապարհին խնդիրներ առաջացնել:

Երկվորյակ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 22-23-ին մասնագիտական առաջխաղացման նպատակով կրթություն ստանալու հնարավորություն կունենաք: Ղեկավարության կողմից հավանության կարժանանաք: Կապեր իշխանություն ունեցող մարդկանց հետ:

24-28-ին համատեղ ֆինանսական գործերի, հարկերի, վարկերի հետ կապված շփումներ և ուղևորություններ են սպասվում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով: Իրերի հանդեպ քննադատական հայացք: Բայց մանրուքների հանդեպ անուշադրությունը, միայն հաջողակ լինելու վրա հույս դնելը կարող են խնդիրներ ստեղծել:

Խեցգետին

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 22-23-ին՝ կյանքի նոր ուղիների փնտրտուք: Հնարավոր են խնդիրներ համագործակցության մեջ սեփական խնդիրներից կառչած լինելու պատճառով:

24-28-ին ամուսինների, գործընկերների, հարազատների հետ շատ գործեր կունենաք, ավելի հաճախ կշփվեք իրար հետ: Հաջող կվարեք բանակցությունները: Բայց կարող են խնդիրներ առաջանալ, երբ գործը վերաբերի կազմակերպություններին, կոլեկտիվներին:

Առյուծ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 22-23-ին համատեղ բիզնեսում շատ պատասխանատու և գործնական կլինեք:

24-28-ին կլուծվեն առողջության, կենցաղային խնդիրների հետ կապված հարցերը: Կշփվեք գործատուների, ղեկավարության հետ: Կարգուկանոն կհաստատեք աշխատանքի հետ կապված գործերում: Բայց կարող են խնդիրներ առաջանալ մասնագիտական գործերում:

Կույս

Մտավոր ու ֆիզիկական լարված աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 22-23-ին՝ ուրիշների հանդեպ մեծ պատասխանատվություն: Արդարության ուժեղ զգացում:

24-28-ին բոլոր հանդիպումները, բանակցությունները, ուղևորությունները հարթ կանցնեն ու հաճույք կպատճառեն: Կհետաքրքրվեք հարազատների գործերով: Ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բայց կարող են խնդիրներ առաջանալ արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերում:

Կշեռք

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեզ ու նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 22-23-ին աշխատավայրում պատասխանատվությունը կաճի: Գործերում լավ կազմակերպվածություն ու արդյունավետություն:

24-28-ին ակտիվորեն կշփվեք ընտանիքի անդամների հետ, ստիպված եք լինելու հոգ տանել հարազատների մասին, լուծել ընտանեկան խնդիրները:  Տանը պայմանները բարելավելու հետ կապված գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Կարգուկանոն կհաստատեք: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Բայց մեծ փոփոխությունների հետ կապված ծրագրերը չեն իրագործվի:

Կարիճ

Ստիպված եք լինելու ավելի մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 22-23-ին գործընկերների և նույնիսկ սիրելիների նկատմամբ զուտ գործնական, պրակտիկ վերաբերմունք կցուցաբերեք: Կարող են կրկին ակտիվանալ հին ռոմանտիկ կապերը: Հաջողություններ բիզնեսում: 

24-28-ին՝ գիտելիքների, ինֆորմացիայի և շփումների ակտիվ փնտրտուք: Կհետաքրքրվեք գործնական կիրառում ունեցող գաղափարներով: Ուղևորություններ անձնական հարցերով: Բայց ընտանեկան գործերում կարող են խնդիրներ առաջանալ սեփական անձի մասին բարձր կարծիքի, ավանդույթներին ու հարազատների հետ պայմանավորվածություններին հետևելու ցանկության բացակայության պատճառով:

Աղեղնավոր

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 22-23-ին՝ տնային գործերում պատասխանատվության աճ: Ստիպված եք լինելու հոգ տանել ընտանիքի որոշ անդամների մասին: Դժվարություններ կունենաք մասնագիտական ու տնային պարտականությունները համատեղելիս:

24-28-ին զբաղված կլինեք տնային գործերով, առևտրով: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բիզնեսում նախաձեռնող կլինեք: Գործնական համաձայնություններ ձեռք կբերեք: Բայց խնդիրներ կարող են առաջանալ աշխատանքի մեջ:

Այծեղջյուր

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 22-23-ին՝ լուրջ վերաբերմունք կրթությանը, տեղեկատվության հետ աշխատանքին: Ուշադրությունը կենտրոնացնելու կարողություն: Գործնական կապերի ընդլայնում: Հարազատների գործերի հանդեպ մեծ պատասխանատվություն:

24-28-ին կռահող ու ինքնավստահ կլինեք, հստակ կծրագրեք գործերը: Հաճախակի շփումներ հարազատների հետ: Գնումներ կանեք, հիմնականում ձեզ համար: Բայց չափից դուրս մեծ ցանկությունների պատճառով հնարավոր են խնդիրներ ֆինանսական գործերում: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ունակությունները դրսևորելիս: 22-23-ին՝ գործնական մեծ պատասխանատվություն: Հնարամիտ և արդյունավետ կլինեք բիզնեսում: Պրակտիկ հոտառություն: Խնայելու հնարավորություն կլինի:

24-28-ին շատ զգայուն կլինեք: Կգործեք հույզերի, իրավիճակի ազդեցության տակ: Գործերը կարող են իրենք իրենց, առանց հատուկ ջանքերի ստացվել: Անսպասելի, չծրագրված ուղևորություններ շատ կլինեն: Բայց կարող են խնդիրներ առաջանալ սեփական անձի մասին մեծ կարծիքի պատճառով, ինչը կազդի ընտանեկան հարաբերությունների վրա:

Ձկներ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 22-23-ին՝ անձնական պատասխանատվության, ինքնավստահության աճ: Զարգացման նոր ուղիների փնտրտուք: Հնարավոր են խնդիրներ համագործակցության մեջ սեփական խնդիրներից կառչած լինելու պատճառով:

24-28-ին՝ ակտիվ շփումներ ընկերների և գործեր կազմակերպությունների հետ: Կռահողականություն: Հետաքրքիր նորություններ կստանաք: Գործողություններում ազատություն ու թեթևություն: Անսպասելի, կարճատև ուղևորություններ: Բայց կարող են չկայանալ ծրագրված հանդիպումները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ