Խոյ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: 24-27-ին՝ անսպասելի հաջողություններ ու առաջընթաց ֆինանսական գործերում, բիզնեսում:
28-30-ին՝ անկայուն վիճակ ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված բիզնեսում ու ֆինանսական գործերում: Հնարավոր է անսպասելի գումար ստանաք, նույնքան անսպասելի էլ այն ծախսեք կամ կորցնեք: Ֆինանսական գործերում մի շտապեք մեծ փոփոխությունների հասնել, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:
Ցուլ
Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կցուցաբերեք: 24-27-ին զգայուն ու ոգեշնչվող կլինեք: Անսպասելի հանդիպումներ են սպասվում արտասահմանցիների կամ ազդեցիկ անձանց հետ: Հարաբերությունների ներդաշնակեցում:
28-30-ին առանց անձնական պատասխանատվության ցանկացած գնով ազատության հասնելու ձգտումը կարող է լուրջ դժվարությունների հանգեցնել և արգելակել ինչ-որ կարևոր բանի հասնելը: Սխալ արարքը կարող է կործանել երկար նախապատրաստած գործը:
Երկվորյակ
Այս շրջանում կցանկանաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 24-27-ին՝ բարձր զգայունակություն: Հարկերի ու վարկերի, համատեղ գործերի հետ կապված խնդիրների անսպասելի լուծում:
28-30-ին տրամադրության, ծրագրերի ու հետաքրքրությունների անսպասելի փոփոխություն է սպասվում: Անակնկալ պայմանները կարող են արգելակել գործերի հաջող ընթացքը: Հնարավոր է խնդիրներ ծագեն արտերկրի հետ կապված գործերում:
Խեցգետին
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 24-27-ին՝ անսովոր, հուզիչ հանդիպումներ: Մասնակցություն կունենաք հասարակական կամ մշակութային միջոցառումների: Հնարավոր է ստանաք անսպասելի առաջարկներ ու համաձայնություններ ձեռք բերեք:
28-30-ին՝ անձնական ազատության ծարավ: Ձեր վարքը կարող է հակասական և ոչ հուսալի թվալ: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը շահեկան չի լինի: Կոլեկտիվի ազդեցության տակ կընկնեք:
Առյուծ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 24-27-ին հնարավոր են անսպասելի փոփոխություններ գործերի ընթացքի մեջ, շահի հանդեպ ուժեղ հոտառություն: Գործնական հարաբերություններ կհաստատեք կարևոր անձանց հետ:
28-30-ին՝ խնդիրներ համագործակցության մեջ: Անսպասելի սխալ արարքը կարող է վնասել հարաբերություններին: Մեծ կախվածություն պայմաններից ու շրջապատողներից:
Կույս
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 24-27-ին հարաբերությունները բարելավելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Հետաքրքիր միջոցառումների կմասնակցեք:
28-30-ին անսպասելի իրադարձությունը կարող է արգելակել գործերի ընթացքը, խնդիրներ ստեղծել աշխատանքի մեջ: Անհաջող ժամանակ է հեռավոր ուղևորությունների, արտերկրում կամ արտասահմանի հետ կապված գործերի զարգացման համար:
Կշեռք
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 24-27-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում:
28-30-ին անձնական ծրագրերն ու հետաքրքրությունները մեծ չափով կախված կլինեն անսպասելի պայմաններից, սոցիալական կամ տնտեսական փոփոխություններից: Հնարավոր են անակնկալ ռոմանտիկ հանդիպումներ ու կապվածություններ, որոնք կարող են նույնքան արագ էլ ավարտվել:
Կարիճ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 24-27-ին՝ հնարավոր են անսպասելի և անսովոր հանդիպումներ կամ ուղևորություններ: Առաջընթաց կունենաք ռոմանտիկ հարաբերություններում: Հետաքրքիր առաջարկներ կստանաք գործընկերներից: Հեշտությամբ կապեր կհաստատեք:
28-30-ին անսպասելի իրադարձությունը կարող է արտացոլվել գործնական և ընտանեկան հարաբերությունների վրա: Էքսցենտրիկ անձանց հետ ընկերությունը շահեկան չի լինի:
Աղեղնավոր
Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվորեն կաշխատեք դրա հետ: Մտավոր աշխատանք կանեք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 24-27-ին անսպասելիորեն կբարելավվեն ֆինանսական գործերը, բիզնեսում հաջողություն կունենաք:
28-30-ին հնարավոր են անսպասելի և անհասկանալի իրադարձություններ աշխատավայրում: Տարօրինակ զրույցներ, կոլեգաների կամ հարազատների հակասական վարք: Հնարավոր է չկայանան կարևոր հանդիպումները կամ ուղևորությունները:
Այծեղջյուր
Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն կցուցաբերեք բիզնեսի մեջ և առևտրում: 24-27-ին՝ լավատեսական տրամադրություն: Ոգեշնչվածություն: Հարաբերությունների անսովոր զարգացում: Ինքնատիպ վարք: Համակրանք առաջացնելու ունակություն:
28-30-ի՝ գումարի հետ կապված անսպասելի խնդիրներ կծագեն: Ֆինանսական գործերում ու բիզնեսում ռիսկային և չնախապատրաստված գործողությունները կարող են սնանկացնել:
Ջրհոս
Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 24-27-ին՝ անսպասելի հաճելի հանդիպումներ կունենաք հարազատների հետ: Մտերիմների մասին հոգ տանելու կամ նրանց օգտակար լինելու հնարավորություն կունենաք:
28-30-ին տանը անսպասելի իրադարձություն տեղի կունենա, որը կշեղի անձնական գործերից ու հետաքրքրություններից: Ընտանեկան գործերում անձնական ազատության ցանկությունը կարող է դժգոհություն առաջացնել:
Ձկներ
Գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս դժվարություններ կծագեն: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կառաջանան, որոնք կարող են շեղել անձնական գործերից: 24-27-ին՝ դրական տրամադրվածություն: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված հաջող գործունեություն: Անսպասելի հանդիպումներ ու ռոմանտիկ հնարավորություններ:
28-30-ին անսպասելի ուղևորությունները կարող են անարդյունք անցնել: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա: Զգույշ է պետք լինել ճանապարհին, քանի որ հնարավոր են անուշադրության պահեր: