Խոյ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 27-28-ին անսպասելի իրադարձությունները ֆինանսական գործերի ընթացքը դեպի լավը կփոխեն: Շահի զգացում: Կարող եք հաջողությամբ թաքցնել բիզնեսում ձեր ծրագրերն ու դրանից շահ ունենալ: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:
29-2-ին՝ հաջող ու խոստումնալից հանդիպումներ, աջակցություն ընկերներից ու կազմակերպություններից: Հաջողակ կլինեք ուղևորությունների ժամանակ ու ռոմանտիկ ծանոթություններ հաստատելիս: Լավ լուրեր կլսեք:
Ցուլ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 27-28-ին գործողություններում ազատության ցանկություն կունենաք, կուզենաք փոխել գործերի սովորական ընթացքը: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու և համակրանք առաջացնելու ունակություն: Ակտիվություն հասարակական գործերում: Ընկերներից աջակցություն կստանաք:
29-2-ը հաջող օրեր են: Նվերներ կստանաք: Ֆինանսական գործերի հաջող ընթացք, հաջողություններ բիզնեսում:
Երկվորյակ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 27-28-ին հնարավոր է ծրագրերի կտրուկ փոփոխություն, ինտուիցիայով կշարժվեք: Կարևոր գործերում և աշխատանքի մեջ կձգտեք փոփոխությունների: Անսպասելի գործողություններ պաշտոնատար անձանց, ղեկավարության կողմից, ինչն էլ կօգնի որոշ խնդիրներ լուծել:
29-2-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, աջակցություն ու լավ առաջարկներ կստանաք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
Խեցգետին
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք ստիպված լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 27-28-ին՝ անսպասելի գաղափարներ ու պիտանի նախաձեռնություններ: Հաջող մասնակցություն կոլեկտիվ, հասարակական գործերին: Անսպասելի իրավիճակներ, կամ առաջարկներ արտասահմանցիներից կամ ազդեցիկ մարդկանցից:
29-2-ին հաջող պատահարը կօգնի որոշ հին խնդիրներ լուծել: Հաջողակ կլինեք: Համատեղ բիզնեսի, հարկերի ու վարկերի հետ կապված գործերը կբարելավվեն:
Առյուծ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա ամուսիններից ու գործընկերներից: 27-28-ին ֆինանսական ու մասնագիտական գործերում ինչ-որ բան հիմնովին փոխելու ցանկություն կառաջանա: Սակայն ճիշտ ընտրություն կատարելու համար պիտի առավելագույնս ուշադիր ու զգույշ լինեք: Կբարելավվեն ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները: Ճանապարհին ուշադիր եղեք:
29-2-ը հաջող օրեր են: Մեծահոգի և ուշադիր վերաբերմունք ուրիշների հանդեպ: Նոր նախաձեռնություններում ազդեցիկ անձանցից աջակցություն կստանաք: Կարևոր մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Արտերկրում համագործակցության փնտրտուք:
Կույս
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 27-28-ին գործնական հարաբերություններում անկանխատեսելիություն կլինի, ինչն էլ կարող է նոր ծրագրերի ու գաղափարների հանգեցնել: Ազդեցիկ մարդկանց կամ արտասահմանցիների հետ հարաբերություններ հաստատելու հնարավորություն կլինի:
29-2-ին՝ հաջողություն և առաջխաղացում մասնագիտական գործերում, կարիերայի մեջ: Կարևոր նպատակի կհասնեք: Ղեկավարության հավանությանը կարժանանաք:
Կշեռք
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 27-28-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատանքի մեջ, կամ էլ ինքներդ դրանում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Համատեղ գործերի, համատեղ բիզնեսի լավ արդյունքներ: Առողջության բարելավվում: Շահեկան առաջարկներ:
29-2-ը լավ օրեր են: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Աջակցություն ազդեցիկ դեմքերից կամ կազմակերպություններից: Հաջողակ կլինեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
Կարիճ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 27-28-ին գործողություններում ազատության կձգտեք: Իշխանության ցանկությունը գործնական ու սիրային հարաբերություններում փոփոխություններ կբերի: Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն կլինի: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու ունակություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
29-2-ը լավ օրեր են, տանը, ընտանեկան հարաբերություններում հաճելի փոփոխություններ կլինեն: Ինքնավստահություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:
Աղեղնավոր
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 27-28-ին տանը և գործերում կարգուկանոն հաստատելու, աշխատանքի մեջ ինչ-որ բան փոխելու անսպասելի անհրաժեշտություն կառաջանա: Տան համար գնումներ կանեք: Հոգ կտանեք ձեր առողջության մասին: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծվեն:
29-2-ը հաջող օրեր են: Ուրախություն հանդիպումներից և ուղևորություններից: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ առաջարկներ:
Այծեղջյուր
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 27-28-ին՝ տարօրինակ հանդիպումներ, հարազատները անսպասելի վարք կդրսևորեն: Անսպասելի, բայց հաջող ուղևորություններ: Կարևոր ինֆորմացիա կստանաք: Կմեծանա համոզելու և համակրանք առաջացնելու ունակությունը: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
29-2-ը հաջող օրեր են: Լավ հարաբերություններ կոլեգաների, ընկերների հետ: Աշխատավայրում գործերի բարելավվում: Նվերներ կստանաք: Երեխաները կուրախացնեն: Գումար կստանաք:
Ջրհոս
Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 27-28-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Անսպասելի գումար կստանաք: Հեշտությամբ կլուծվեն գումարի հետ կապված խնդիրները: Հաջողակ կլինեք: Հարազատները կաջակցեն:
29-2-ը բարեհաջող օրեր են: Անձնական հեղինակության աճ: Ուրախության պահեր: Կմասնակցեք հաճելի միջոցառումների:
Ձկներ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 27-28-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները հետաքրքիր, պիտանի կլինեն: Անսպասելի կլուծվեն հարազատների հետ կապված խնդիրները: Ինքնատիպ վարքը կամ գաղափարները համակրանք կառաջացնեն: Սակայն հնարավոր է տրամադրության անսպասելի փոփոխություն:
29-2-ին՝ հաջող գործեր ընտանիքում, ուրախ հանդիպումներ հարազատների հետ: Անսպասելի հրավերներ, հաջողության պահեր: