Խոյ
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 29-31-ին հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, առևտրի մեջ, բիզնեսում: Լավ գնումներ կանեք:
1-4-ին հաջողությամբ կծրագրեք գործերը, բիզնեսում լավ գաղափարներ ու նախաձեռնություններ են սպասվում: Անսպասելի գումար կամ շահույթ կստանաք: Գործնական լավ առաջարկներ:
Ցուլ
Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 29-31-ին՝ հաջողություններ անձնական նախաձեռնություններում, ուրախություն և շահ կարևոր մարդկանց հետ բանակցություններից ու հանդիպումներից: Անձնական հեղինակության աճ: Շահավետ կապերի ընդլայնում:
1-4-ին ստեղծագործ, ինքնատիպ մտածողությունը, ինտուիտիվ գուշակությունները հնարավորությունների ընդլայնման կբերեն: Հեռվից անսպասելի լուր կստանաք: Լավ առաջարկներ:
Երկվորյակ
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 29-31-ին նոր հարաբերություններ կհաստատեք, կամ ռոմանտիկ հարաբերություններում առաջընթաց կլինի: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Բարդ իրավիճակներում անսպասելի աջակցություն կստանաք, կլուծվեն հին խնդիրները:
1-4-ին՝ ինքնատիպ մտածողություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Հարկերի, վարկերի հետ կապված գործերի բարելավում: Խնդիրների խորքը թափանցելու և դրանց լուծումը գտնելու ունակություն:
Խեցգետին
Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 29-31-ին՝ հաջող հանդիպումներ ու բանակցություններ: Ռոմանտիկ ու գործնական հարաբերությունների կարգավորում: Կմասնակցեք հասարակական գործերին:
1-4-ը լավ ժամանակ է բանակցություններ անցկացնելու և որոշումներ ընդունելու համար: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք: Անսպասելի լուրեր ու հետաքրքիր առաջարկներ կստանաք գործընկերներից: Անակնկալ իրադարձությունը գործերը դեպի լավը կփոխի:
Առյուծ
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 29-31-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում: Լավ առաջարկներ: Աջակցություն ազդեցիկ մարդկանցից: Հարաբերություններ կհաստատեք նոր գործընկերների հետ:
1-4-ին ինքնատիպ մտածողությունը, ստեղծագործական վերելքը, ընկերների հետ սերտ կապերը կօգնեն գործերն առաջ մղելու հարցում: Ձեր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար գաղափարներ կամ հնարավորություններ կհայտնվեն:
Կույս
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 29-31-ին՝ կյանքի հանդեպ լավատեսական հայացք, բարություն, հեշտությամբ կհասկանաք ուրիշներին: Ռոմանտիկ ու հասարակական հարաբերությունների բարելավում, դրանցում ներդաշնակություն կլինի: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:
1-4-ին հաջող պատահարը կօգնի ձեզ լավ դրսևորել, ճանաչման հասնել, սեփական գաղափարները կյանքի կոչել ու զարգացման նոր ուղիներ գտնել: Արտերկրից առաջարկներ կստանաք:
Կշեռք
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 29-31-ին՝ լավ փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի բարելավում: Տանը պայմանները բարելավելու համար գնումներ կանեք: Տանը հետաքրքիր միջոցառումներ կանցկացնեք:
1-4-ին՝ անակնկալ հանդիպումներ տանը: Խնդիրների անսպասելի լուծում: Կնախապատրաստվեք կարևոր գործերին, փոփոխություններին: Կլուծվեն հարկերի, վարկերի հետ կապված խնդիրները:
Կարիճ
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա հետաքրքրությունը ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 29-31-ին՝ հաջողություններ կարևոր հանդիպումների և զրույցների ժամանակ: Կծանոթանաք ազդեցիկ մարդկանց հետ: Օգնություն ու աջակցություն կստանաք:
1-4-ին ինքնատիպ վարքը, արագ կռահողականությունը կօգնեն հեշտությամբ հետաքրքիր ծանոթություններ ու շահավետ կապեր հաստատել: Համագործակցության մեջ լավ գաղափարներ կունենաք: Անսպասելի հանդիպումներ ու գործնական զրույցներ հարազատների հետ:
Աղեղնավոր
Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 29-31-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ ու ֆինանսական գործերում: Լավ գնումներ կանեք: Հաջողություններ բիզնեսում:
1-4-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք ու նոր գաղափարներ և հնարավորություններ բիզնեսում: Լավ փոփոխություններ աշխատավայրում: Կատարված աշխատանքի դիմաց անսպասելի կվարձատրվեք:
Այծեղջյուր
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 29-31-ին՝ կյանքի հանդեպ ուրախ հայացք, բարություն, հեշտությամբ կհասկանաք ուրիշներին: Ներդաշնակություն գործնական, հասարակական ու ռոմանտիկ հարաբերություններում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
1-4-ին ինքնատիպ մտածողությունն ու վարքը, արագ կռահողականությունը առավել նկատելի կդառնան և հաջողություն կբերեն: Կաճի ինքնավստահությունը: Ձեր օգտին ակտիվ գործունեություն կծավալեք:
Ջրհոս
Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերն ու կծրագրեք ձեր զարգացումը: 29-31-ին՝ լավ փոփոխություններ ու հաջողություն տանը: Բարյացակամ վերաբերմունք ու աջակցություն կստանաք հարազատներից: Ուրախ միջոցառումներ կլինեն ընտանիքում: Որոշ ընտանեկան խնդիրներ հեշտությամբ կլուծվեն:
1-4-ին՝ անսպասելի լավ լուրեր հարազատներից: Հետաքրքիր նորություններ տանը:
Ձկներ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 29-31-ին՝ հաջող հանդիպումներ և ուղևորություններ: Լավ առաջարկներ ազդեցիկ մարդկանցից: Անսպասելի ուղևորություններ: Հաճելի հանդիպումներ: Հեշտությամբ հարաբերություններ կհաստատեք: Շահավետ մասնակցություն հասարակական գործերին:
1-4-ին՝ արագ կռահողականություն, լավ գաղափարներ ու գործերի զարգացման հեռանկարներ: Հարազատներին, ընկերներին, գործընկերներին վերաբերող լավ նորություններ: Ընկերների, կազմակերպությունների գործերի հետ կապված անսպասելի, կարճատև ուղևորություններ: