...

Հունվարի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Կարևոր հանդիպումների ու գործերի շրջան է: Հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 4-6-ին՝ հաջող անձնական ակտիվություն: Կարևոր անձանց ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու և գաղափարներն իրագործելու հնարավորություն: Ներդաշնակ շփումներ ազդեցիկ անձանց հետ: Հետաքրքիր հանդիպումներ արտերկրից ժամանած մարդկանց հետ:

7-10-ին՝ անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու նոր, անսովոր հնարավորություններ: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործունեության ընդլայնում: Ընկերություն կհաստատեք կրթական ոլորտի, քաղաքականության հետ կապված մարդկանց հետ: Լավ նորություններ ու առաջարկներ կստանաք:

Ցուլ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 4-6-ին բարձր զգայունակությունն ու գրավչությունը կօգնեն հարաբերություններ հաստատել ու զարգացնել: Ներքին ձայնը կուժեղանա: Համատեղ գործերի ու բիզնեսի ծրագրում:

7-10-ին՝ մեծ փառասիրություն, հավանության արժանանալու ու գովասանքներ լսելու կարիք կզգաք: Բարյացակամ վերաբերմունք հեղինակավոր անձանց կողմից: Շահ կլինի արտասահմանցիներից: Հաջողություններ են սպասվում քաղաքական ու հասարակական գործերում:

Երկվորյակ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 4-6-ին՝ ուրախություն լավ հարաբերություններից: Հետաքրքիր նորություններ: Շահավետ հանդիպումներ կոլեկտիվների, հասարակական կազմակերպությունների հետ:

7-10-ին՝ բարձր սկզբունքայնություն և հոգևոր արժեքներին հետևելու ձգտում: Էթիկայի և բարոյականության զգացում: Կհետաքրքրվեք ճամփորդություններով և արտասահմանցիների հետ կապերով:

Խեցգետին

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 4-6-ին՝ առողջության բարելավում, ինչի շնորհիվ տրամադրությունն էլ կլավանա: Շատ գրավիչ կլինեք: Համատեղ գործերի ու բիզնեսի ծրագրում, շահավետ պայմանավորվածություններ: Նպատակին հասնելու հնարավորություն:

7-10-ին՝ բարձր ինտուիցիա և բարդ իրավիճակներից գլուխ հանելու հնարավորություն: Հետաքրքիր նորություններ ու հեռանկարներ համատեղ բիզնեսում: Ներգրավվածություն արտասահմանցիների հետ գործերին:

Առյուծ

Գործերով ու հանդիպումներով ծանրաբեռնված շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 4-6-ին շատ գրավիչ կլինեք, տրամադրությունն էլ լավը կլինի: Հարաբերությունների բարելավում ու հետագա զարգացում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

7-10-ին՝ բարություն և հոգատարություն ուրիշների հանդեպ կամ հակառակը՝ շրջապատողները բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: Ներդաշնակություն ցանկացած բնույթի հարաբերություններում: Հաջողություններ ու առաջխաղացում հասարակական գործերում: Իրադարձությունների բարենպաստ ընթացք:

Կույս

Մեծ ուշադրություն սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 4-6-ին՝ բարձր տրամադրություն, փոփոխությունների ցանկություն կամ փոփոխություններ կծրագրեք: Ընտանիքում, հարազատների հետ հարաբերությունների բարելավում: Գործընկերների հետ համատեղ գործերի ծրագրում:

7-10-ին՝ առողջության բարելավում: Նոր հնարավորություններ աշխատանքի մեջ: Հանդիպումներ, աշխատանքի շուրջ պայմանավորվածություններ: Գործերի հաջող ծրագրում:

Կշեռք

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 4-6-ին շատ գրավիչ ու հարաբերություններում ակտիվ կլինեք: Լավ հանդիպումներ, ծանոթություններ, ուղևորություններ: Հաճելի հանդիպումներ հարազատների հետ կամ հաջող համագործակցություն նրանց հետ:

7-10-ին՝ լավատեսական տրամադրություն: Անձնական ծրագրերի իրագործում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Երեխաներին նրանց համար կարևոր գործերում օգնելու հնարավորություն կունենաք: Հաջող հասարակական գործունեություն:

Կարիճ

Ակտիվ շփումների, հետաքրքրասիրության շրջան է: Բազմաթիվ ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր կլինեն: 4-6-ին՝ բարձր աշխատունակություն: Հաճելի ծախսեր ու գնումներ: Հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում:

7-10-ին՝ ընտանեկան գործերում ու հարաբերություններում կհետևեք ավանդույթներին, ինչի շնորհիվ տանը հանգստություն կտիրի, հոգատար կլինեք հարազատների ու մտերիմների հանդեպ: Հետաքրքիր միջոցառումներ տանը:

Աղեղնավոր

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և ուժեր կգործադրեք այն բարելավելու համար: 4-6-ին՝ գրավչության աճ, լավ տրամադրություն, հարաբերությունների բարելավում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

7-10-ին հնարամիտ կլինեք, ամեն ինչին փիլիսոփայորեն կմոտենաք: Ուրախություն հարազատների հետ շփումներից: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Հետաքրքրություն արտերկրի հետ կապված գործերի նկատմամբ:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 4-6-ին՝ բարձր տրամադրություն: Բարձր զգայունակություն ու բարյացակամ վերաբերմունք հարազատների, մտերիմների կողմից: Հետաքրքիր միջոցառումներ կլինեն տանը:

7-10-ին՝ հաջողություններ ֆինանսական ու պրակտիկ գործերում: Լավ գնումներ, խնայելու հնարավորություն կլինի: Լավ հեռանկարներ բիզնեսում:

Ջրհոս

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հնարավոր կլինի բացատրել: 4-6-ին՝ հետաքրքիր հանդիպումներ: Հանդիպումներին, հասարակական գործերին մասնակցությունից լավ գործնական հեռանկարներ կարող են բացվել:

7-10-ին լավատեսական տրամադրություն և մեծ ինքնավստահություն: Բարոյական և հոգևոր արժեքներին հետևելու ձգտում: Հետաքրքիր նորություններ և առաջարկներ կստանաք: Նոր հնարավորություններ կարող են բացվել:

Ձկներ

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր ընկերների հետ: 4-6-ին պրակտիկ կլինեք գործերում: Բոլոր հանդիպումներին նյութական հետաքրքրվածություն կդրսևորվի: Ֆինանսական գործերում հաջողությունների հասնելու հնարավորություն կամ ֆինանսական գործերի հաջող ծրագրում: 

7-10-ին՝ ինտուիցիայի աճ, լավ կհասկանաք ուրիշների վարքի մոտիվները: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հանգստանալու, ձեզանով զբաղվելու, հին գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորություն կլինի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   561 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ