...

Հունվարի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 6-9-ին՝ համակրանք ու հասկացողություն: Բարության ու առատաձեռնության դրսևորումներ: Գեղեցիկը զգալու և գնահատելու ունակություն: Երևակայությունը կուժեղանա: Գաղտնի սիրային արկածներ կունենաք:

10-12-ին՝ անսպասելի հաջողություններ ֆինանսական ու մասնագիտական գործերում: Բիզնեսի հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք: Անձնական նպատակները կյանքի կոչելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն:

Ցուլ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 6-9-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների միջոցով կամ կազմակերպությունների գործերին մասնակցելիս գործնական կամ սիրային հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելի ֆինանսական հաջողություն:

10-12-ին՝ ինքնատիպ վարք: Անձնական զարգացման գաղափարներ կունենաք: Աջակցություն ազդեցիկ անձանցից: Լուրեր կամ հրավերք արտերկրից: Կանխատեսումներ կանեք: Անձնական մեծ ազատության ծարավ:

Երկվորյակ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 6-9-ին՝ գործնական հարաբերությունների զարգացում: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի:

10-12-ին անսպասելի իրադարձությունը կփոխի համագործակցությանն ու հին կապերին ունեցած վերաբերմունքը: Անձնական կյանքում կառուցողական փոփոխություններ անելու համար բավարար ուժ ու հնարավորություններ կունենաք: Անսպասելի հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

Խեցգետին

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 6-9-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում գործերի ու կապերի ընդլայնում: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

10-12-ին ընկերների շրջանում ու կոլեկտիվում ձեր հեղինակությունը կաճի: Հետաքրքիր մարդկանց հետ նոր հարաբերությունների հաստատում: Գործնական համագործակցության նոր տարբերակներ:

Առյուծ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 6-9-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայությունները կամ համատեղ գումարը: Վարկերի հետ կապված հաջող գործեր: Հնարավոր է նվերներ ստանաք: Գործնական առաջարկներ:

10-12-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատանքի մեջ: Անձնական նպատակներն իրագործելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Գործերն առաջ մղելու համար ուժ ձեռք կբերեք: Առողջության բարելավում:

Կույս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 6-9-ին՝ ներդաշնակ հարաբերություններ: Շատ շփվող կլինեք, հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

10-12-ին՝ ինքնատիպ, ստեղծագործ ինքնարտահայտում, հաջողություններ գործերում: Անձնական հեղինակության աճ: Հետաքրքիր արկածներ ու փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Լավ օրեր են ֆինանսական աջակցություն փնտրելու համար:

Կշեռք

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 6-9-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում: Լավ առողջության ու բարձր տրամադրության շնորհիվ գրավչության աճ: Գեղեցիկ իրեր կգնեք:

10-12-ին՝ ինքնավստահություն: Կենցաղային, տնային խնդիրների անսպասելի լուծում: Կնախապատրաստվեք կարևոր փոփոխությունների: Հարազատների մոտ հետաքրքիր փոփոխություններ կլինեն:

Կարիճ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 6-9-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարություն, առատաձեռնություն: Հնարավոր են սիրային հանդիպումներ ու արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի, զվարճանքների համար:

10-12-ին՝ անսպասելի ծանոթություններ հետաքրքիր մարդկանց հետ, լավ առաջարկներ: Հաջող համաձայնություններ ձեռք կբերեք: Անսպասելի ուղևորություններ: Հետաքրքիր ինֆորմացիա կստանաք: Հաջող համագործակցություն հարազատների հետ:

Աղեղնավոր

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 6-9-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանեկան հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք, տան համար գեղեցիկ իրեր կգնեք:

10-12-ին գործերի հաջող շրջադարձը, աշխատավայրում ունեցած առաջընթացը գումար կբերեն: Հաջողություններ բիզնեսում: Նյութական խնդիրների լուծում, բարեկեցության աճ: Լավ գնումներ կանեք:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 6-9-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք ինֆորմացիայի հետ: Կարճատև ուղևորություններ կկատարեք:

10-12-ին՝ ինքնատիպ վարք, անսպասելի ուրախություն: Ձեր հեղինակությունը կաճի: Հետաքրքիր իրադարձություններ սիրային կյանքում: Անձնական նպատակներն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

Ջրհոս

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 6-9-ին հաջող կընթանան ֆինանսական գործերը: Հասարակության մեջ դիրքերը բարելավելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր ձեռք կբերեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկերի հետ գործ ունենալու, ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Հաջող առաջարկներ:

10-12-ին տանը անսպասելիորեն կարևոր փոփոխություններ տեղի կունենան: Ուժեղ ինտուիցիա: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Ձկներ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 6-9-ին՝ անձնական գրավչության աճ: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական գործեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ուրիշների վրա բարենպաստ տպավորություն թողնելու համար:

10-12-ին անձնական զարգացման հետաքրքիր գաղափարներ կփնտրեք ու կգտնեք: Լավ առաջարկներ ու լուրեր կստանաք: Կծանոթանաք ինքնատիպ մարդկանց հետ: Կմասնակցեք կազմակերպությունների գործերին: Անսպասելի ուղևորություններ կկատարեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ