...

Հունվարի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 8-10-ին՝ հաջողություններ գործերում, աջակցություն ազդեցիկ մարդկանցից, լավ առաջարկներ: Բարդ իրավիճակներից գլուխ հանելու ունակություն: Գործերն ինտուիցիայի օգնությամբ ճիշտ կծրագրեք: Անսպասելի իրադարձությունները կարող են օգնել նպատակին հասնելուն:

11-14-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում, հաջող գնումներ: Գումարը կօգնի լուծել կարևոր խնդիրները:

Ցուլ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 8-10-ին լավ կկազմակերպեք ու կծրագրեք գործերը, հաջող նախաձեռնություններ: Հնարավոր է աջակցություն ստանաք ընկերներից կամ կազմակերպություններից: Արտերկրի հետ կապված լավ առաջարկներ: 

11-14-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, աջակցություն ու լավ առաջարկներ կստանաք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Ուժեղ ինտուիցիա:

Երկվորյակ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-10-ին՝ բարձր աշխատունակություն ու գործնական հոտառություն: Գործողություններում ինքնավստահ կլինեք: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Խնայելու հնարավորություն կունենաք:

11-14-ին հաջող պատահարը կօգնի որոշ հին խնդիրներ լուծել: Հաջողակ կլինեք: Համատեղ գործերի հաջող արդյունքներ:

Խեցգետին

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 8-10-ին սեփական նախաձեռնություններին աջակցություն գտնելու կամ գործերն ընդլայնելու համար հուսալի գործընկերներ կփնտրեք: Հնարավոր է նախապատրաստվեք ուղևորությունների: Մասնագիտական առաջընթացի համար գործնական հոտառություն ձեռք կբերեք: Մասնակցություն կարևոր միջոցառումների և հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ:

11-14-ը հաջող օրեր են: Մեծահոգի և ուշադիր վերաբերմունք ուրիշների հանդեպ: Նոր նախաձեռնություններում ազդեցիկ մարդիկ կաջակցեն: Պիտանի մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Արտերկրում համագործակցություն կփնտրեք:

Առյուծ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 8-10-ին՝ ակտիվություն աշխատանքի մեջ ու լավ փոփոխություններ: Բիզնեսում արդյունավետ կլինեք: Աշխատունակ ու գործնական կլինեք: Համագործակցության մեջ լավ արդյունքների կհասնեք: Առողջության ամրապնդում:

11-14-ին՝ հաջողություններ ու առաջխաղացում մասնագիտական գործերում, աշխատավայրում: Կհասնեք կարևոր նպատակի: Ղեկավարության կողմից հավանության կարժանանաք:

Կույս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-10-ին՝ հաջող հանդիպումներ ու գործնական կապեր փորձառու, ազդեցիկ մարդկանց հետ: Համագործակցության հանդեպ լուրջ վերաբերմունք: Համագործակցությունից լավ, պրակտիկ արդյունքներ կստանաք: Գործնական վեճերի ավարտ: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: 

11-14-ը հաջող օրեր են: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների հանդեպ: Աջակցություն կարևոր մարդկանցից կամ կազմակերպություններից: Հաջողությամբ կիրագործեք ծրագրերը: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Կշեռք

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-10-ին ինքնավստահ կլինեք: Հին փորձը և ունակությունները կօգնեն առաջ մղել գործերը: Բարձր աշխատունակություն: Աշխատանքի մեջ կօգնեն փորձառու հարազատները: Տանը հարմարավետություն ստեղծելու ուղղությամբ կազմակերպչական աշխատանքներ կտանեք:

11-14-ը լավ օրեր են, տանը, ընտանեկան հարաբերություններում հաջող փոփոխություններ տեղի կունենան: Հաջողություններ համատեղ բիզնեսում ու համատեղ գործերի լավ արդյունքներ:

Կարիճ

Ակտիվ շփումների, հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ, կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր: 8-10-ին հեշտությամբ համաձայնություններ կկնքեք: Գործնական ուղևորություններ: Հանդիպումներ սիրելիների հետ, կարևոր հարցերի լուծում: Գործնական ու ռոմանտիկ կապերի ամրապնդում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: 

11-14-ը հաջող օրեր են: Կուրախացնեն հանդիպումներն ու ուղևորությունները: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ առաջարկներ, պիտանի գործընկերներ կգտնեք:

Աղեղնավոր

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ ու շահի փնտրտուք ամեն ինչում: 8-10-ին տանը կարգուկանոն կհաստատեք, հարմարավետություն կստեղծեք: Կարևոր իրեր ձեռք կբերեք: Կարևոր ընտանեկան միջոցառումների կազմակերպում: 

11-14-ին՝ լավ հարաբերություններ կոլեգաների, ընկերների հետ: Աշխատավայրում գործերի բարելավում, ֆինանսական գործերը կլավանան: Լավ գնումներ կանեք:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 8-10-ին՝ գործերում մեծ կազմակերպվածություն ու ճշգրտություն: Կարևոր հանդիպումներ շատ կլինեն: Կարևոր մարդկանց հետ կապերի ամրապնդում: Ծրագրերի իրագործման գործում առաջընթաց կլինի: Գործնական հոտառություն: Նպատակին հասնելու համար գիտելիքներն ու կարողությունները ճիշտ օգտագործելու ունակություն:

11-14-ը բարենպաստ օրեր են: Անձնական հեղինակության աճ, ճանաչման կհասնեք: Ուրախության պահեր, հաջողակ կլինեք: Մասնակցություն հաճելի միջոցառումների: Ծրագրերն իրագործելու կարողություն:

Ջրհոս

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 8-10-ին՝ ֆինանսական գործերում շահի հանդեպ լավ հոտառություն, ոչ շահավետ գործերից խուսափելու հնարավորություն: Հաջող գնումներ, խնայելու հնարավորություն կունենաք: Պարտքերից, վարկերից գլուխ հանելու հնարավորություն կունենաք:

11-14-ին՝ հաջող գործեր ընտանիքում, ուրախ հանդիպումներ հարազատների հետ: Անսպասելի հրավերներ, հաջողակ կլինեք:

Ձկներ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 8-10-ին հասարակական գործերում ու քաղաքականության մեջ ձեզ դրսևորելու ձգտում կունենաք: Ակտիվ կապեր ընկերների հետ, որոնք կօգնեն հասնել անձնական նպատակին: Ձեր մասնագիտական առաջընթացն արագացնելու գործում պրակտիկ հոտառություն կդրսևորեք: Փորձառու մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք:

11-14-ին՝ հաջող ու խոստումնալից հանդիպումներ, աջակցություն ընկերներից կամ կազմակերպություններից, հաջողակ կլինեք ուղևորությունների և բանակցությունների ժամանակ: Լավ նորություններ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ