...

Հունվարի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու ու հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 9-11-ին ընկերների շրջանում կամ էլ հասարակական գործերին մասնակցելիս նոր ու հաճելի ծանոթությունների հնարավորություն կլինի: Ուղևորությունները կարող են լավ փոփոխությունների հանգեցնել:

12-15-ին կձգտեք ազատության ու արկածների: Գումար աշխատելու անսպասելի մեթոդներ կգտնեք ու տարօրինակ ծախսեր կանեք: Ընկերների ազդեցության տակ անհաջող ֆինանսական գործեր կվարեք:

Ցուլ

Այս շրջանում կուզենաք դրսևորել ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 9-11-ին բիզնեսում հաջողություններ են սպասվում, գումար աշխատելու հնարավորություն կլինի: Փոխհասկացողության կհասնեք ղեկավարության ու կարևոր անձանց հետ:

12-15-ին ուրիշների տրամադրության հանդեպ զգայուն լինելը, շրջապատողների կամ շրջապատողների վարքից դժգոհությունը կարող են ծրագրերի անսպասելի փոփոխության հանգեցնել: Հնարավոր է անհասկանալի, տհաճ վարք ղեկավարության կողմից:

Երկվորյակ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 9-11-ին՝ ռոմանտիկ ակտիվություն և անձնական գրավչության աճ: Կբարելավվեն արտասահմանի և արտասահմանցիների հետ կապված գործերը:

12-15-ին հաճույքներին ձգտելը կամ ծուլությունը կարող են խանգարել կարևոր փոփոխություններին: Սխալ կընկալեք փաստերը: Ձեր չափից դուրս զգայունակ լինելու պատճառով խնդիրներ կստեղծվեն հարաբերություններում:

Խեցգետին

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 9-11-ին հարաբերություններում լավ փոփոխություններ կլինեն: Շրջապատողները բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: Բիզնեսում հաջողություններ են սպասվում: Հասարակական գործունեությունից շահ կունենաք:

12-15-ին անսովոր, տարօրինակ վարքը կարող է խանգարել նոր ծանոթություններ հաստատելուն: Նոր գործեր ծրագրելիս կամ համաձայնություններ ձեռք բերելիս անակնկալներ կլինեն: Համատեղ ֆինանսական գործերում ու բիզնեսում խնդիրներ կառաջանան:

Առյուծ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-11-ին հարաբերություններում անսպասելի լավ փոփոխություններ կլինեն, նոր ծանոթություններ կհաստատվեն ու շահավետ համաձայնություններ կկայանան:

12-15-ին ղեկավարության հետ վատ փոխհասկացողության պատճառով կարող են խնդիրներ առաջանալ կարևոր կամ մասնագիտական գործերում: Գործընկերները տարօրինակ վարք կդրսևորեն, անսպասելի բանակցություններ կլինեն:

Կույս

Ինքներդ ձեր հանդեպ ուշադիր կլինեք, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 9-11-ին աշխատավայրում հարաբերությունները կբարելավվեն, պրակտիկ գործերում հաջողակ կլինեք: Գումար աշխատելու հնարավորություն կունենաք:

12-15-ին՝ գործերում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ աջակցության բացակայություն: Դժվարություններ կունենաք արտասահմանցիների հետ հանդիպումների ու բանակցությունների ժամանակ: Անուշադրությունն ու տարօրինակ վարքը կարող են վնասել առողջությանը:

Կշեռք

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-11-ին՝ անձնական գրավչության աճ: Ընկերների շրջանում, հասարակական գործեր անելիս լավ ծանոթություններ կհաստատեք: Շփումները հեշտ կստացվեն հատկապես արտասահմանցիների կամ կարևոր անձանց հետ:

12-15-ին՝ տարօրինակ իրադարձություններ ու դժվարություններ համատեղ գործերում, բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Անսպասելի ծախսեր կանեք երեխաների, սիրելիի կամ զվարճանքների վրա:

Կարիճ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: 9-11-ին ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք բարելավել հարազատների հետ հարաբերությունները: Ընտանեկան բյուջեի, հարկերի հետ կապված գործերի բարելավում:

12-15-ին անսպասելի փոփոխություններ ու իրադարձություններ տեղի կունենան տանը, ընտանիքում: Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում: Հնարավոր է բախվեք շրջապատողների տհաճ վարքին:

Աղեղնավոր

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրում: 9-11-ին գրավիչ կլինեք, հեշտությամբ կշփվեք ու կապեր կհաստատեք: Կբարելավեք հարաբերություններն ամուսինների հետ ու շահեկան գործնական հարաբերություններ կհաստատեք:

12-15-ին աշխատանքի կամ առողջության հետ կապված հարցերով անսպասելի, հարկադրված կարճատև ուղևորություններ: Լարված բանակցություններ ու հանդիպումներ են սպասվում: Հարազատների կամ կոլեգաների հետ խնդիրներ կլինեն: Վեճեր ու թյուրըմբռնում աշխատավայրում: Գործերում հստակություն չի լինի:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 9-11-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, ակտիվություն բիզնեսում ու աշխատանքի մեջ: Հավելյալ գումար աշխատելու հնարավորություն կլինի:

12-15-ին անսպասելի փոփոխություններ են սպասվում ֆինանսական գործերում: Հաջող գնումները կարող են փոխարինվել ծախսերով: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի վրա կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով:

Ջրհոս

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կլինեն, որոնք կշեղեն անձնական գործերից: 9-11-ին՝ անձնական մեծ գրավչություն, մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակություն: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի: 

12-15-ին անձնական ազատության մեծ ցանկությունը կարող է ընտանիքի անդամների դժգոհությունը հարուցել: Տրամադրության անսպասելի փոփոխություններ: Տանը, հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք:

Ձկներ

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 9-11-ին տանը գործերի բարելավում կլինի, հաճելի հանդիպումներ ու միջոցառումներ կանցկացվեն: Ինքնավստահ կլինեք:

12-15-ին հնարավոր են տարօրինակ ծանոթություններ ու հանդիպումներ: Ձեր հին սիրուց կամ ընկերներից անսպասելի տեղեկատվություն կստանաք: Ինքնատիպ վարք կդրսևորեք, որը ուրիշներին հասկանալի չի լինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8974 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ