...

Հուսով ենք, որ ոչ մի դդում խորհուրդ չի տվել

Հուսով ենք, որ ոչ մի դդում խորհուրդ չի տվել

«Եթե վաղը չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք»:

Իրազեկող հայտարարության հեղինակը նախկին կրթության նախարար, ներկայումս կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է:

«ՉԻ». Անպայման կուղղենք, որ տեսնենք՝ ինչ ես մոգոնել «Դոմինոյի» քո հովանավորյալների հետ: Հուսով ենք, որ ոչ մի դդում խորհուրդ չի տվել օդ բարձրացնել երկու տարի առաջ գնված ՍՈՒ-երը: Այն ՍՈՒ-երը, որոնք պատերազմի ժամանակ չկարողացան օդ բարձրանալ, բայց որոնք կարող են պիտանի լինել գունագեղ միջոցառում կազմակերպելու համար:

Ինչո՞ւ ենք կարծում, որ հենց իրենց օրոք գնված ինքնաթիռների միջոցով են պատրաստվում շոու կազմակերպել: Հայտարարել են, որ հրավառություն չի լինելու, մնում է այս տարբերակը:

Թեպետ սրանցից սպասելի է, որ Փաշինյանին հանեն Հրապարակի երկինք, և նա այնտեղից իբրև մեսիա ուղերձ հղի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   759 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ