...

Հպարտ հարկատուները կփոխհատուցեն

Հպարտ հարկատուները կփոխհատուցեն

Armtimes.com-ը գրում է. «ՀՀ ոստիկանությունում գործընթաց է սկսվել՝ նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի և ավտոմեքենաների վրայի գրություններում օտար լեզվի փոխարեն հայերենը գերիշխող դարձնելու վերաբերյալ: Հայերենին երկրորդական դեր հատկացնելը հանրությունը մեծ դժգոհությամբ էր ընդունել, և պատկան մարմինները մտադիր են վերանայել մոտեցումը»:

«ՉԻ». Եթե կարելի է ներողություն խնդրել ձախողված դիվանագիտության ու պաշտպանության համար և առաջ շարժվել, ապա ինչո՞ւ ոստիկանությունը չհետևի այդ վարքագծին:

Շատ ապրի ոստիկանությունը: Հինգ: Շատ զգայուն է հասարակական քննադատության հանդեպ: Անզեն աչքով էլ երևում է, թե որքան ժողովրդավարական կառույց է դարձել: Պարզապես մնում է մի փոքր, կարելի է ասել չնչին հարց` ո՞վ է պատասխան տալու վատնված տասնյակ միլիոնավոր դրամների համար:

Ինչ-որ մեկի ուսադիրները շարժվելո՞ւ են սահմանադրությանը և օրենքներին հակառակ համազգեստը և ավտոմեքենաները ուրիշ լեզվով զարդարելու համար, թե՞ իշխանության բնությանը համապատասխան մի հատ ներողություն կխնդրեն ու կանցնեն առաջ: Հա, ի՞նչ է եղել, մեկ է՝ աննախադեպ քանակության հարկ է հավաքվում, իսկ հարուստ մարդը իրավունք ունի շոր գնել, բայց չհագնել, ըստ տրամադրության ներկել ավտոմեքենան, և այլն:

Հուսով ենք, որ Փաշինյանը տավուշյան Վարդավառի շրջանակներում խորովածի ու հոնի օղուց ազդված չի մոռացել մի քանի հարցեր տալ նորընծա գեներալին: Օրինակ` Վահե ջան, մեր հպարտ հարկատուների վրա ի՞նչ նստեց ձեր սխալը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   687 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ