...

Ի բո´րշչ

Ի բո´րշչ

Կարդացե՞լ եք «Չինովնիկի մահը»: Չեխովն է գրել: Անպայման կարդացեք: Ձեր մեջ ուժ գտեք, մի պահ կտրվեք «Արմենիայի» ու «Շանթի» սերիալներից, քանի ձեր ուղեղները լրիվ չեն չորացել ու կարդացեք: 

Մի հատ շատ պուճուրիկ չինովնիկ մի հատ շատ պուճուրիկ միջադեպն այնքան ծանր է տանում, որ դա իր համար շատ ճակատագրական հետևանքներ է ունենում: Որ բանի տեղ չդներ այդ միջադեպը, անցնելու էր, գնար:

Դրա համար մի քիչ մտահոգված ենք Աննա Մարտիկյանի ճակատագրով: Մի երկու օր առաջ ինքը շատ պուճուրիկ չինովնիկ է դարձել և նշանակվել Շիրակի փոխմարզպետ: Դե, նշանակվել, նշանակվել է, թվում է՝ առանձնապես թեմա չի, բայց ինքը դարձրեց ամենայն հայոց պատմություն: 

Նշանակվելուց հետո քրքրել են նրա ֆեյսբուքյան էջը, պարզվել է, որ ժամանակին լավ քննադատել է իշխանություններին: Չգիտենք՝ ինչ է գրել, երևի կապիտուլյանտ, հողատու, էս կարգի որակումներ, որովհետև հետո էջի «ուբորկա» է արել, բոլոր մուխանաթ ստատուսները ջնջել: Էդ ստատուսներն էլ սքրին արած սկսել են տարածել: Էնքան ծանր է տարել դա, որ բռնել, ստատուս է գրել, թե այդ ամենը իշխանությունների հասցեին աֆեկտի տակ է գրել, հուզական վիճակում: Մեջբերում ենք. «Իմ էջի որոշ գրառումներ կատարել եմ հուզական վիճակում, ինչի համար հայցում եմ ըմբռնում և ներողամտություն: Այսօր դիմում եմ ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ և մեծ պատասխանատվությամբ լծվելու եմ Շիրակի մարզը շենացնելու գործին»:

Այ, այդտեղ արդեն բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Ղժժոցն այնքան է տարածվում, որ ստիպված էջը փակում է, արդեն վերոհիշյալ «ուբորկայից» հետո բացում, հայտնում, որ իր էջի տեխնիկական խնդիրները կարգավորվել են, մի հատ լավ մուննաթ է գալիս իր հաշվին ինքնահաստատվողների վրա և ՄԵԾԱՐԳՈ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ խոստանում արդարացնել սպասելիքները: Սարքում է մի հատ բորշչ:

Ու այս ամենը չէր լինի, եթե չջնջեր, չգրեր, չջնջեր, գրեր: Մենք էլ իր մասին չէինք իմանա: Զոռով իրեն սարքեց չինովնիկ: Ընդ որում՝ խոստումնալից չինովնիկ: Բայց չեխովյան հեռանկարներով:

Էդ սերիալներն անջատեք, Չեխով կարդացեք, վըը:

Հ.Գ. «Ի գոր´ծ» արտահայտությունում շեշտը պետք է դնել «ո» տառի վրա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1891 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ