Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի համոզմամբ՝ հասարակության մեծամասնությունն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին նա հայտարարել է Armenpress-ի հետ զրույցում:
«ՉԻ». Հասկանալի է՝ մարզպետ են նշանակել, ցանկանում է աշխատել, վայելել պաշտոնը, բայց չի կարելի այս աստիճան սեփական քիմքին հաճելի մեկնաբանել հասարակական տրամադրությունները և նախապատվությունները: Հետաքրքիր է, թե որտեղից այս համոզվածությունը, եթե իշխող խմբակցության անդամները մեկ ամսից ավել է, ինչ տանից դուրս չեն գալիս:
Վազգեն Մանուկյանի մտերիմներն էլ ասում են, որ ժողովուրդը տենչում է օր առաջ նրան տեսնել վարչապետի պաշտոնում, իսկ Ծառուկյանի աշխատողները չգիտեն ուրիշ ղեկավար, բացի իրենից: Հիմա ինչպե՞ս հասկանանք, թե ժողովուրդը ովքեր են և ում են աջակցում:
Նորանշանակ մարզպետը պետք է հասկանա, որ պատերազմը նոր խճանկար է ստեղծել հասարակական տրամադրությունների մեջ: 2018 թվականի ընտրություններն այլևս չեն արտահայտում ժողովրդի տրամադրությունները, և կա միայն մեկ ելք՝ հասկանալու, թե ով ինչքան աջակցություն ունի: Մնացածը ինքնախաբեություն է կամ մանիպուլյացիա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: