...

Ի՞նչ գործ ունեն անզեն զինվորները սահմանին

Ի՞նչ գործ ունեն անզեն զինվորները սահմանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, ասել է. «ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ: Հանգամանքներն, իհարկե, դեռ պետք է պարզվեն, բայց սա ըստ էության, գերեվարում չէ: Տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգումը ՀՀ տարածքից»:

«ՉԻ». Ընդհանրապես, երբ ասում են՝ առևանգել են, ուրեմն խոսքը գնում է խաղաղ քաղաքացիների, խոշոր եղջերավոր անասունների մասին: Բայց երբ պատերազմական վիճակում գտնվող երկրի զինվորին են առևանգում, դա նշանակում է միայն մի բան. որ մենք բանակ չունենք: Կամ մեր բանակի զինվորներին զենք չեն տալիս, որպեսզի հակահարված հասցնեն իրենց դեմ հարձակված հակառակորդին, կամ էլ հրաման են տվել՝ ոչ մի դեպքում չդիմադրել:

Իսկ եթե զինվորները կրակելու հնարավորություն չունեն, ուրեմն՝ ի՞նչ գործ ունեն սահմանին, անզեն զինվո՞ր է լինում: Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե ասաց՝ զինվորներին առևանգել են, դրանից ինչ-որ բան է փոխվելու: Ոչ, նրանց գերի են վերցրել, որովհետև պատերազմը չի ավարտվել: Եթե խաղաղություն լիներ, դեռ կարելի էր դա առևանգում համարել:

Բանակ այս պահին չկա: Բանակը զենքով է լինում, ոչ թե՝ շուստրիությամբ, կամ՝ ճիտը ծռած, Ռուսաստանին նայելով: Իշխանություն էլ չկա: Որովհետև զինվորների կյանքն ու անվտանգությունը նաև իշխանության առկայությամբ է պայմանավորված: 

Հ.Գ. Հիմա Նիկոլ Փաշինյանը գնացել է Գեղարքունիքի մարզ, սահմանի մոտ մարդկանց ասում է՝ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, պետք է սթափությունն ու հավասարակշռությունը չկորցնել: Եթե կա մեկը, որը կորցրել է սթափությունն ու հավասարակշռությունը, դա դու ես, հակառակ դեպքում Ադրբեջանը երբեք չէր համարձակվի այսպիսի քայլերի գնալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   673 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ