Լոս Անջելեսում բնակվող հայերը բողոքի ակցիա են կազմակերպել, որի ընթացքում փողոց են փակել և շարժվել են դեպի կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան: Ակցիայի մասնակիցները պահանջել են բացել Արցախի կյանքի ճանապարհը:
Իսկ կոնգրեսականի բնակարանի մոտ ցուցարարները վանկարկել են. «Ադամ Շիֆ, խնդրում ենք դուրս արի», «Ադամ Շիֆ, ուզում ենք խոսել», «Ադամ Շիֆ, քո օգնության կարիքն ունենք»:
«ՉԻ». Հետաքրքիր է, թե կողքից այս ակցիային հետևող ամերիկացին ինչ կմտածի: Մտածելու է, որ Արցախը բլոկադայի մեջ է, ու դրա մեղավորը իր հարևան Ադամ Շիֆն է, եթե ցուցարարները նրան պահանջներ են ներկայացնում:
Ադամ Շիֆն այսպես թե այնպես, պարբերաբար արտահայտվում է Արցախի թեմայով, հայտարարություններ է անում:
Բան ունեք ասելու, գնացեք Լոսում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց ցույց արեք, կամ Ադրբեջանի դեսպանատան դեմը:
Հետո էն էլ ասենք, որ Լոս Անջելեսում են բնակվում Լեդի Գագան ու Լեոնարդո դի Կապրիոն, իրենց էլ պետք է տներից դուրս բերել: