Ընտրություններից հետո հաճախ տեսակետ է հնչում, թե նորընտիր խորհրդարանը իր որակներով զիջում է նախորդին:
Տեգոր կանանց կռիվ հիշեցնող տեսարանները դեռ մի կողմ, բայց երեկ այդ տեսակետն առավել քան առարկայնացավ:
ԱԺ-ն ընտրում է մշտական հանձնաժողովների նախագահներ, և երկու առանցքային հանձնաժողովների նախագահների պաշտոններին հավակնում են իշխանության ու ընդդիմության այնպիսի ներկայացուցիչներ, որոնց ֆոնին նախորդ գումարման նույն հանձնաժողովների նախագահները մտքի տիտաններ են թվում:
Վահե Հակոբյանի ու Էդուարդ Աղաջանյանի հարցուպատասխանի ֆոնին կարելի է երանությամբ հիշել, որ այդ հանձնաժողովները նախկինում ղեկավարում էին լուրջ մասնագետներ Բաբկեն Թունյանը և Ռուբեն Ռուբինյանը: Եվ բացարձակ կապ չունի, որ մինչև պաշտոնը Թունյանը տնտեսական լրագրող էր, իսկ Ռուբինյանը՝ տո լի ուսանող, տո լի հետազոտող: Հակոբյանի ու Աղաջանյանի ֆոնին նրանք անհամեմատ ավելի պատրաստված և իրենց մասնագիտության վերաբերյալ գոնե Վիքիպեդիա կարդացած էին երևում: Նոր հավակնորդները լավագույն դեպքում կարող են լինել նախկին երկուսի օգնականը, բայց ոչ լուրջ հարցերով, այլ միայն հեռախոսազանգերին պատասխանելու մասով: