...

Իլհամ, ինչո՞ւ ես «քաշում» Հայաստանի ընդդիմության մի հատվածին

Իլհամ, ինչո՞ւ ես «քաշում» Հայաստանի ընդդիմության մի հատվածին

«Ադրբեջանը ամենից շատն է տուժել պատերազմից, բայց Եվրամիությունը 2.6 միլիարդ եվրո է հատկացնում Հայաստանին, իսկ մեզ՝ ոչինչ»,- այսպիսի դժգոհություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի հանրային հեռուստատեսության եթերում:

«ՉԻ». Սա ի՞նչ անհամաձայնեցված, ոչ կոլեկտիվ խաղի դրսևորում է: Երևանում տասնյակ քաղաքագետներ, վերլուծաբաններ ու ակտիվիստներ իրենց պատռում են, որ Եվրամիությունը փողը տալիս է Արցախի ու Սյունիքի դիմաց, իսկ Իլհամը նստած լացում է:

Այդ մարդիկ իրենց խայտառակում են՝ հայտարարելով, թե դա իրականում Ադրբեջանի կաշառքի փողն է Արցախում կրած պարտության և Սյունիքում զիջումներ անելու համար, իսկ Ալիևը արհամարհում է նրանց թեզերն ու խնամքով մշակված կոնսպիրոլոգիական հիմնավորումները և բացահայտում, թե որքան է անհանգստացած ԵՄ-ի՝ Հայաստանին ուղղված աջակցությունից:

Այսպես շարունակել հնարավոր չէ: Հայաստանի ընդդիմության մի հատվածի ու Ադրբեջանի իշխանությունների միջև շատ արագ բարձր մակարդակի կոնսուլտացիաներ անցկացնելու անհրաժեշտություն կա: Պետք է նստել ու սինխրոնիզացնել աշխատանքը: Եթե Երևանում ասում են, որ այդ փողը տրվում է, որպեսզի Հայաստանը վերջնականապես քանդվի, ապա նույն հիմնավորումները պետք է հնչեն նաև Բաքվից: Պետք է հնչեն, որպեսզի հայտնի շրջանակները իրենց տեսակետներն ավելի հիմնավոր դարձնելու համար տիրաժավորեն նաև Ալիևի հայտարարությունները:

Եթե Երևանում ասվում է, որ այդ փողը տալիս են հոմոսեքսուալների իրավունքները պաշտպանելու համար, ապա Բաքվից պետք է «դուբլվի»՝ այդ փողը տալիս են, որ 200 հազար հայ դառնա տրանսգենդեր: Իսկ րոպեներ անց դա պետք է թարգմանվի և տարածվի սոցիալական կայքերի հայկական սեգմենտում:

Մի խոսքով՝ աշխատանքները շատ արագ համակարգելու հրամայական կա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   901 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ