...

Իլհամի մոտ հալյուցինացիաներ են սկսվել

Իլհամի մոտ հալյուցինացիաներ են սկսվել

«Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, հազարավոր մարդիկ աջակցեցին պետությանը, բանակին: Նրանք դա արեցին, որպեսզի նշեն մեր ռազմական հաղթանակը: Այդ գեղեցիկ տեսարանը սիմվոլն էր մեր քաղաքացիական համաձայնության: Ակտիվությունը և էմոցիաները արտահայտվում էին պոզիտիվ ուղղությամբ: Ես անմիջապես հրաման տվեցի, որ ներքին գործերի նախարարությունը ձեռք առնի միջոցներ իրավիճակը հսկողության տակ վերցնելու ուղղությամբ»:

Ահա այսպիսի մտքեր է երեկ արտահայտել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը:

«ՉԻ». Եթե Էրդողանն իսկապես Իլհամի եղբայրն է, ապա ԱԹՍ-ներ ուղարկելուց առաջ պետք է մտահոգվի և հասկանա, թե ինչ դեղեր են տալիս եղբորը, որ նա նման զարմանահրաշ մտքեր է արտահայտում: Գուցե թյուրքական ինքնության հակառակորդները հատուկ խթանիչներ են տալիս Ալիևին, և այդ պատճառով էլ նրա մոտ հալյուցինացիաներ են:

Մեկ շաբաթ չի անցել, երբ նույն անձնավորությունը հայտարարում էր, թե ցուցարարները կեղծավոր են, ուրիշ նպատակներ են հետապնդում, իրականում ցանկություն չունեն կռվելու, քանի որ միայն 150 հոգի է դիմել զինկոմիսարիատներ, որոնցից կեսը՝ Թովուզի շրջանից: Հիմա պարզվում է, որ Իլհամի հոգին փառավորվել է՝ տեսնելով այդ տեսարանը:

Ավելի զավեշտալի է ռազմական հաղթանակի մասին բարբաջանքը: Այդ ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը: Երևի հաղթանակ ասելով՝ նկատի ունի ցուցարարներին ծեծելը, ջրելը և ձերբակալելը: Այդ առումով իսկապես հիանալի հաղթանակ տարավ Բաքվի փողոցներում: Ցանկանում ենք, որ առաջիկայում նա նման հաղթանակներ ամեն օր տանի: Ավելին, այս ճակատում գրոհային ԱԹՍ-ներով հարձակումները կարող են ավելի օգտակար լինել. մեծ վնասներ կպատճառեն, բայց չեն խոցվի, քանի որ ցուցարարները ՀՕՊ չունեն:

Այս տեմպերով բացառված չէ, որ մի գեղեցիկ օր Ալիևը գերի ընկնի, հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, բայց շարունակի պնդել, թե գրավել է «Իրևանը»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   906 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ