...

Имя сестра, имя

Имя сестра, имя

««Արդեն խոսվել է նրա մասին, որ եղել են դեպքեր, երբ հրաման, առաջադրանք չի կատարվել, և այդ առաջադրանքի չկատարումը՝ կոնկրետ ուղղությամբ, կոնկրետ օրը, կոնկրետ օպերացիայի ժամանակ, ճակատագրական նշանակություն է ունեցել պատերազմի հետագա ողջ ընթացքի համար: Եվ երեկ, օրինակ, իմ նշած հաղորդման մեջ, որ անհետ կորածների հարազատները ներկայացնում էին, այո, շոշափվում է նաև գեներալի անուն-ազգանուն: Եվ այլ դրվագով նույնպես այդ նույն գեներալի անուն-ազգանունը շոշափվում է: Բայց ես պնդում չեմ անի, որովհետև հանգամանքները պետք է պարզվեն»։

Ըստ նրա՝ համացանցում թերևս տեսել են այն դրվագը, երբ զորամաս է անցնում ադրբեջանցիների վերահսկողության տակ, և այդ զորամասում մենք տեսնում ենք՝ տանկերը կանգնած են, արկղերը տեղում են, զենք-զինամթերքը տեղում է, բայց զինվորներ չկան: Այս դրվագը պետք է պարզաբանվի, թե ոնց է պատահել:

«Ուրիշ բան, երբ մարտ է տեղի ունենում, և մարտի արդյունքում կարող է լինել ինչպես հաղթանակ, այնպես էլ պարտություն: Բայց ինչպե՞ս է պատահում, որ անվնաս զորամասն անցնում է հակառակորդին: Ընդ որում՝ տանկերը կանգնած, հրանոթները կանգնած, ֆագոտները տեղում, զենք-զինամթերքը տեղում: Սա հարց է, որի պատասխանը պետք է տրվի, չէ՞: Այս դրվագի տակ չի կարող ինչ-որ մի սխալ տեղի չունենալ: Ես ձեզ կարող եմ մի բան 100 տոկոսով հավաստիացնել՝ որևէ մեկն այդպիսի հրաման չի տվել, որ զորամասը զենք-զինամթերքով թողեք հակառակորդին: Բայց ո՞վ է թողել: Ինչ-որ մեկը որոշում կայացրել է, չէ՞: Մենք գիտենք՝ ով է այդ ինչ-որ մեկը: Եվ այդ դրվագով պետք է տեղի ունենա քննություն: Այդ դրվագի քննությունն ինչի՞ կբերի, և հանցանքը կամ արարքն ինչպե՞ս կորակվի՝ պետական դավաճանություն, չգիտեմ, զինվորական երդման խախտում, ի՞նչ կոնկրետ որակում կստանա, դա ուրիշ հարց է, բայց այդ տեսարանն ակնհայտ է: Եվ այսպիսի տեսարաններ էլի կան»»:

Սա հատված էր Ազատություն ռադիոկայանին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից:

«ՉԻ». Имя сестра, имя:

Անգամ դաժան, մեծ պարտություններով պատերազմը չփոխեց Նիկոլ Փաշինյանին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող է ժամերով խոսել, բայց չասել գլխավորը: Լրջագույն մեղադրանքի մասին է խոսում, որը գուցե ազդել է հարավում ողջ ռազմական գործողությունների վրա, բայց ոչ միայն կոնկրետ անուն չի ասում, այլ նաև չի հաստատում, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և մեղադրյալ կա:

Իրեն թվում է, թե ինքը դեռ լրագրող է և կարող է խոսքը կառուցել՝ օդում կախված լուրերի հիման վրա տրամաբանությամբ:

Ինչի՞ց եք վախենում, որ անուն չեք հնչեցնում: Վախենում եք, որ դատի՞ կտան զրպարտության համար: Բա դա վախենալո՞ւ բան է ձեր պարագայում: Հայաստանի դատարաններում կան տասնյակ գործեր, որտեղ հայցվորները ձեզանից պահանջում են հերքում և ներողություն հնչեցրած մտքերի համար: Հիմա մի հատ ավել-պակասը ի՞նչ պետք է փոխի:

Իրականում խնդիրն ուրիշ տեղ է: Ինքը ինֆորմացիային տիրապետում է ոչ թե որպես գերագույն գլխավոր հրամանատար, այլ որպես ֆեյսբուքյան օգտատեր, դրա համար էլ չի շտապում անուն հնչեցնել, որովհետև չի իմանում՝ դա ֆեյք նորություն է, թե իրականություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ