Ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի՝ առաջիկա 7 օրերի գործողությունների անոնսը:
Երկուշաբթի զուգարանից հետո կլվանա ձեռքերը: 5-րդ ալիքը այդ մասին ռեպորտաժ կպատրաստի և կներկայացնի «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարի ընթացքում:
Երեքշաբթի կդառնա «Ապրեք առողջ» հաղորդաշարի հերոսը: Նա կներկայացնի, թե ինչպես է պետք ճիշտ մաքրել ատամները:
Չորեքշաբթի, չնայած խիստ ծանրաբեռնված գրաֆիկին, երկու ժամ կհերթապահի Աբովյան-Թումանյան փողոցում տեղադրված աղբարկղի մոտ: Փորձեք ձեր բախտը և աղբը նետեք ոչ աղբարկղում:
Հինգշաբթի կկապի դրուժինիկի թևկապը և մի քանի ժամ կկարգավորի Կինոհայրենիքից Գարեգին Նժդեհ տանող ճանապարհի երթևեկությունը:
Ուրբաթ կանցկացնի տանը՝ վառարանի մոտ: Պիցցայի հազարավոր խմորներ պատրաստելու կարիք կա:
Շաբաթ-կիրակին կանցկացնի Ծաղկաձորում: Կեչառիսի վանքի դիմաց ահավոր խցանումներ են առաջանում, հմուտ պարկովշիկի կարիք կա: