«Սա անում են նրա համար, որ վաղը Ստեփանակերտն էլ հանձնեն, ոչ մի մարդ դուրս չգա իրենց խմբակցությունից»:
Սա Էդմոն Մարուքյանի գնահատականն է նոր Ընտրական օրենսգրքին, որով վերացվեց ռեյտինգային համակարգը:
«ՉԻ». Բա եթե այդքան վատ փոփոխություններ էին անում, ինչո՞ւ էիք հանգիստ նստել, ելնեիք, ամբիոնը գրավեիք, մի բան անեիք, որ խոչընդոտեիք այդ ազգադավ ծրագիրը:
Դրա փոխարեն զբաղված են պարզ մանիպուլյացիաներով: Ի՞նչ կապ ունի ռեյտինգային համակարգի վերացումը պատգամավորների՝ խմբակցությունը լքելու անքակտելի իրավունքի հետ: Ոչ մի: Ինչպես կարող էին լքել ու լքում էին, այնպես էլ կկարողանան լքել ու կլքեն:
Այս իշխանությունները երեք տարի խաբում էին հասարակությանը և Ընտրական օրենսգիրքը փոխելու ցանկություն չունեին: Մեծ հաշվով՝ հիմա էլ չեն փոխում, վերացնում են միայն վարկանիշային համակարգը: Դա էլ անում են, որովհետև առերեսվեցին չտեսնված քննադատության և գնացին այդ կիսաքայլին: Այնպես որ՝ Մարուքյանը կարող է դրա վրա շեշտը դնել և ոչ թե քննադատել մի փոփոխություն, որն անկախ օրվա քաղաքական իշխանությունից ու նրա ցանկությունից, անշուշտ կնպաստի քաղաքական դաշտի առողջացմանը և կուսակցությունների կայացմանը:
Հ.Գ. Հիմա որ գրենք՝ սա ձեռք է տալիս նաև Մարուքյանին, որովհետև եթե վաղը նա համագործակցի փեսա Միշիկի հետ և նրա կուսակցությունից ոչ մեկը չկարողանա դրա պատճառով լքել կուսակցությունը, կշտապի դատարան՝ մեր դեմ հայց ներկայացնելու: Դրա համար, Միշիկի փոխարեն կգրենք Սպիվակովի անունը: Թե ինչո՞ւ հենց հայտնի ջութակահարի, թող հարցնի Գորգիսյանից: Ինքը տեղյակ է: