...

Ինչ նպատակ է հետապնդում հրապարակումը

Ինչ նպատակ է հետապնդում հրապարակումը

«Հրապարակ» թերթը գրել է. «Հայաստանյան իշխանություններին սկսել է անհանգստացնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աճող ռեյտինգը, և սպասվում է, որ առաջիկայում այդ ռեյտինգն «իջեցնելուն» ուղղված քայլեր են ձեռնարկվելու։ Այդ թվում՝ նրան մղելու են որոշ քայլեր կատարել, որոնք կնվազեցնեն նրա այս օրերի կոնսոլիդացնող, համախմբող, պայքարող ուժերի կազմակերպչի դերակատարումը, որ նրա ֆոնին հայաստանյան իշխանությունները հետին պլան չմղվեն։ Շատերը սպասում են՝ տեսնեն Արցախի նախագահը կգիտակցի՞, որ իրեն մղում են նման քայլերի, ձեռնպահ կմնա՞ դրանցից, թե՞ կուլ կտա այդ խայծը և կկորցնի այս օրերին շահած թանկ դիվիդենտները»:

«ՉԻ». Դժվար է ասել, թե այս օրերին ինչը կամ ով պետք է ստիպի նման հրապարակում անել:

Գործող իշխանությունն անգամ Ռոբերտ Քոչարյանին չարգելեց այցելել Արցախ, այնտեղ նկարվել և դիվիդենտներ շահել:

Արայիկ Հարությունյանի դեպքում հրապարակումն ընդհանրապես աղերս չունի իրականության հետ, քանի որ իշխող խմբակցության ներկայացուցիչներն այս օրերին ավելի շատ ցիտում են Արայիկ Հարությունյանին, քան Նիկոլ Փաշինյանին: Եվ դա օբյեկտիվ է, քանի որ Արցախի նախագահը ավելի մոտ է առաջնագծին:

Ռազմական դրության դեպքում հատուկ ուշադրության են արժանի այն քայլերը, որոնք կարող են քայքայիչ հետևանքներ ունենալ: Այս հրապարակումով կասկածանքի մթնոլորտ են առաջացնում Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունների միջև,  ինչը կարող է և վատ հետևանքներ ունենալ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ