...

Ինչի՞ վախենար, դաշնակները կողքն էին

Ինչի՞ վախենար, դաշնակները կողքն էին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Ռոբերտ Քոչարյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները ձևավորեցին «Հայաստան» դաշինք: Այնուհետ Ազատության հրապարակում կայացավ դաշինքի հանրահավաքը:

Սրա հետ կապված՝ «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, անվտանգության աշխատակիցները երկրորդ նախագահին հորդորել են զրահաբաճկոն կրել, սակայն Ռոբերտ Քոչարյանը կտրուկ հրաժարվել է՝ նշելով, որ սեփական ժողովրդի մեջ դուրս գալու համար ինքը հավելյալ անվտանգության կարիք ու անհանգստություն չունի:

Ի դեպ, այն, որ Քոչարյանն առանց զրահաբաճկոնի էր, անզեն աչքով էլ նկատելի էր, հատկապես, երբ հանրահավաքի ժամանակ նա հանեց պիջակն ու մնաց վերնաշապիկով»:

«ՉԻ». Հումորի համար՝ հինգ: Մնացածի համար՝ անբավարար:

Ում, ում, բայց Քոչարյանի մասով նշել՝ «սեփական ժողովուրդ» և այլն, անգամ չափազանցություն ու լրագրողական հնարամտություն չէ: «Պրիվետ, Ռոբից» կամ Եռաբլուրում տեղի ունեցած դեպքի պատճառով զոհված հերոսի հարազատներին սոցիալական ցանցերում այդ աստիճան թիրախավորելուց հետո մի քիչ ավելի խելացի էպիտետներ ընտրելը չէր խանգարի:

Այն, որ Քոչարյանը զրահաբաճկոն չէր կրում, լրիվ արդարացված էր: Բոլոր նրանք, ովքեր պոտենցիալ վտանգ էին ներկայացնում Քոչարյանի համար, նրա կողքին էին, և եթե վատ մտադրություններ ունենային, կարող էին կրակել գլխին, ու ոչ մի զրահաբաճկոն էլ չէր օգնի: Այնպես որ՝ Քոչարյանը շատ պրակտիկ որոշում է կայացրել: Դաշնակները կողքն են, ինչի՞ պետք է վախենա, թե մեկը կարող է կրակել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   985 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ