...

Ինչի՞ վրա ենք ուրախանում

Ինչի՞ վրա ենք ուրախանում

Երեկ լուրեր տարածվեցին, որ Թուրքիայի պահանջով աշխատանքից ազատվել է կամ մեկուսացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Այսօր էլ լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբում, զինվորականների մոտ բունտ է հասունանում ընդդեմ թուրքական զինվորականների: Եվ որ պատճառն այն է, որ ադրբեջանական բանակի ղեկավարությունը շիա է, և նրանք այլևս չեն հանդուրժում, որ իրենց ղեկավարում են սուննի թուրքերը:

«ՉԻ». Քրքրեցինք ամբողջ համացանցը, միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներ, բայց ոչ մի տեղ այս տեղեկությունները հաստատող փաստեր չգտանք: Ընդհանրապես սրան չեն անդրադարձել: Տեղեկության միակ աղբյուրը WarGonzo-ն է:

Բայց հայկական ֆեյսբուքյան տիրույթում ուրախություն է տիրում: Մարդիկ արդեն իրար շնորհավորում են, որ Ադրբեջանը վերջապես քայքայվում է, դրա համար են դժգոհ: Այստեղից բխող ծրագրեր են առաջարկում, թե ոնց օգտվել թշնամու թուլությունից:

Ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ սրանք ընդամենը չհաստատված լուրեր են: Մարդիկ գերադասում են ցանկալին իրականության տեղ դնել: Ոնց որ բռնում, օրինակ, 5 տարվա տեսանյութ են տարածում, ուրախացած հայտնում, թե տեսեք, հայերը ոնց են ադրբեջանցիների մեքենաները պայթեցնում: Կամ բոլոր լրատվամիջոցները տարածեցին մի տեսանյութ, թե ինչպես են հայերը գերեվարել հայերեն խոսող ադրբեջանցի զինվորի: Մե խինդ, մե ուրախություն, հետո պարզվեց, որ այդ զինվորը հայ է, ոչ էլ գերի է ընկել:

Ու ամեն օր նույն բանն է: Մենք տարածում ենք, մենք ուրախանում, հետո՝ երբ նման լուրերը չեն հաստատվում, հիասթափվում ենք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1264 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ