...

Ինչին է պատրաստվում դիմադրել Քոչարյանը

Ինչին է պատրաստվում դիմադրել Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել է առաջիկա հանրահավաքի անոնսը: Այն վերնագրված է՝ «Սկիզբ դնենք համազգային դիմադրության»:

«ՉԻ». Փաստորեն հայրենիքը փրկել չհաջողվեց, քոքը մաշեցնել չստացվեց, հիմա էլ՝ համազգային դիմադրություն:

Ում և ինչպես է դիմադրելու պարոն Քոչարյանը՝ անհայտ է:

Մոռացել է, որ մեկ ամիս առաջ հայտարարեց՝ գործող իշխանությունը և նրա ղեկավարը բացարձակ գործոն չեն, առոչինչ են, ծնկած են: Եթե վերոհիշյալ վիճակում են, կարելի է միայն պատկերացնել, թե ինքը ինչ վիճակում է, որ ստիպված է նմաններին դիմադրել:

Իսկ եթե խոսքը իշխանությունների մասին չէ, այլ դիմադրելու են Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին, ապա լրիվ ուրիշ հարցեր են առաջանում:

Այդ երբվանի՞ց է ավարտվել քիմիական կապը, որ արդեն դիմադրության կոչեր եք հնչեցնում: Բա մի բերան ասեք, որ իմանանք՝ այլևս իրար հետ չեք: Կիսվեք ձեր նորություններով, հայտնեք, որ քիմիական կապի նախկին պարտնյորը նորերին է գտել:

Դիմադրության մասին բարձրագոչ կոչեր հնչեցնելու փոխարեն ասեք, թե ինչ եք մտածում Թուրքիայի կողմից առաջ քաշված և Ռուսաստանի կողմից հավանության արժանացած 3+3 ձևաչափի մասին: Թե՞ այդպիսի սուտի բաներին չեք պատրաստվում դիմադրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3025 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ