...

Ինչո՞ւ չեք գրում Արմավիրի մարզի կանեփագործների մասին

Ինչո՞ւ չեք գրում Արմավիրի մարզի կանեփագործների մասին

«Արագածոտնի մարզի դպրոցների ուսուցիչները, որոնք բերվել էին Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու, միացել են նրա հրաժարականի պահանջով հանրահավաքին»,- գրում է «Մեդիապորտը», տարածում են քոչարյանական և միշիկական ծագում ունեցող բոլոր լրատվականները:

«ՉԻ». Չգիտես ինչու, ընդդիմադիրները շատ համեստ են դարձել: Ինչո՞ւ եք գրել միայն Արագածոտնի ուսուցիչների մասին: Հանրապետության հրապարակի արգելապատնեշները ջարդել և Բաղրամյան են վազել նաև Տավուշի մարզի հողագործները, Լոռվա մարզպետարանի աշխատակիցները, Շիրակի մարզի տաքսիստները, Արմավիրի մարզի կանեփագործները, Գեղարքունիքի մարզի ձկնորսները և Կոտայքի մարզի ողջ ազգաբնակչությունը:

Ախր, այս լուսավոր դարում ինչպե՞ս կարելի է այդպիսի բան գրել, բայց որևէ ապացույց չներկայացնել: Մի քանի վայրկյանանոց տեսանյութ: Այդ նյութի ներքո տեղադրված է ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում: Այնտեղ գտնվող մի քանի հազարից հատկապես ովքե՞ր են Գեղարքունիքի մարզի ուսուցիչները, չի պարզաբանվում:

Եվ այս լուրը հանրահավաքի ժամանակ տիրաժավորում է մասնագիտությամբ լրագրող Գեղամ Մանուկյանը, որը հանրահավաքներից ազատ ժամանակ սիրում է մեդիագրագիտության դասեր տալ այլ լրագրողների:

Իրականում Գեղամ Մանուկյանը և վերոհիշյալ լրատվամիջոցները զբաղված են էժանագին քոփի փեստով: 2008 թվականին, երբ Գեղամ Մանուկյանը աջակցում էր Սերժ Սարգսյանին, վերջինս հանրահավաք կազմակերպեց Հանրապետության հրապարակում, որի արդյունքում հազարավոր քաղաքացիներ ջարդեցին արգելապատնեշները և շտապեցին Ազատության հրապարակ՝ միանալու Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: 13 տարի առաջ դա արձանագրվեց, և դա տեսան միլիոնավոր մարդիկ: Հիմա, երբ ամեն մեկի ձեռքում մի քանի հեռախոս կա, ոչ ոք չկարողացավ ֆիքսել այլախոհ ուսուցիչներին: Լրիվ դիվերսանտ էին, ամբողջովին աննկատ ճեղքեցին ռազմաճակատը և հայտնվեցին յուրայինների մոտ:

Հ.Գ. Օրեր առաջ՝ մասնավորապես փետրվարի 20-ին, նույն Մանուկյանը հայտարարեց, թե իրենց հանրահավաքին մասնակցում է 40.000 մարդ: Հիշեցնենք, որ հանրահավաքը տեղի էր ունենում Ազատության հրապարակում, և մարդիկ հիմնականում կանգնած էին երկու արձանների միջև ընկած տարածքում: Եթե առաջնորդվենք Մանուկյանի հաշվարկներով, ապա երեկ իշխանության կազմակերպած հանրահավաքին մասնակցում էր 150 հազար մարդ: Կրկնում ենք, դա մենք չենք պնդում, պարզապես ժամանակավորապես օգտվել ենք Մանուկյանի ակնոցներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   794 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ