Երկուշաբթի 08.03.2021 00:34

10.02.2021   16:00
1364

Ինչո՞ւ Քոչարյանը Շուշին ետ չի վերցնում


Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան ասել է. «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Մոնթե Մելքոնյան. այս երեք անձինք Ադրբեջանի միֆական քարոզչության մեջ իրենց ահը, սարսափն ու վախն են եղել միշտ: Դրանով է պայմանավորված, որ Իլհամ Ալիևը դեռահասի վարք է դրսևորում` ինչ-որ ցուցանակ է կոտրում ոտքով և ասում է` Նիկոլը ոչինչ է, ես հաղթեցի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Դա իր բարդույթների դրսևորումն է, երբ հասկանում է, որ ո՛չ ինքը, ո՛չ հայրը տասնամյակներ դա չեն կարողացել անել»:

«ՉԻ». Ճիշտն ասած, ինչ-որ չենք տեսել, որ Ադրբեջանի միֆական քարոզչությունում ահ ու սարսափ լիներ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից և Մոնթեից: Իսկ ահա հայկական միֆական քարոզչությունում տեսել ենք, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանի շուրջ հերոսական մի շղարշ ստեղծել, իբր մենակով հաղթել է Ադրբեջանին, թաքուն Շուշի ու Աղդամ գրավել, տարածքներ վերցրել: Հենց մենակով: Ավտոմատը վերցնում էր, մոտենում էր, օրինակ՝ Քելբաջարին, թուրքերը հենց իրեն տեսնում էին, ահ ու սարսափից սաղ թողնում, փախչում էին:

Բա որ Քոչարյանից այդպես վախենում էին, էդ ինչո՞ւ հիմա չի գնում Արցախ՝ կորցրած տարածքները ետ բերելու: Ի՞նչ պրոբլեմ ունի: Թող գնա, Արայիկ Հարությունյանին ասի՝ մի հատ էն կողմ գնա, մտնեմ Շուշի: Նույնիսկ կարող է ոչինչ չասել, պարզապես գնալ ու թաքուն Շուշին ետ վերցնել:

Իսկ ահա Ալիևի մյուս ասածը լրիվ ճիշտ է: Նախ՝ չի ասել, թե «Նիկոլը ոչինչ է, ես հաղթեցի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին»: Ասել է՝ հաղթեցի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բանակին: Այ, դա ճիշտ է, որովհետև սա Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պահած բանակն էր: Իսկ թե ոնց է Քոչարյանը բանակ պահել, տեսանք:  



Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

 Պիտակներ

         Անժելա Էլիբեկովա, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան


››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված












Ստոպ-կադր
Ստոպ-կադր
01.03.2021 / 600













Գործակալ 00
Գործակալ 00
05.03.2021 / 449

















Բա սա կյա՞նք է
Բա սա կյա՞նք է
03.03.2021 / 326