...

Ինչպես ապաշրջափակել Գորիս-Կապան ավտոճանապարհը

Ինչպես ապաշրջափակել Գորիս-Կապան ավտոճանապարհը

Կա, էս խնդիրը լուծելու ձևն էլ կա: Ճանապարհային քարտեզ ենք կազմել, որտեղ նշված քայլերն իրականացնելու դեպքում ճանապարհը կբացվի:

Քայլ 1. Դիմել Իրանին, որ խաղաղապահ ուժեր մտցնի Սյունիք: 

Քայլ 2. Դիմել Իրանին, որ դիմի Ռուսաստանին, որ խաղաղապահ ուժեր մտցնի Սյունիք: 

Քայլ 3. Դիմել Իրանին, որ դիմի Ռուսաստանին, որ դիմի Արևմուտքին, որ խաղաղապահ ուժեր մտցնի Սյունիք: 

Քայլ 4. Դիմել Իրանին, որ դիմի Ռուսաստանին, որ դիմի Արևմուտքին, որ դիմի ԱՄՆ-ին, որ խաղաղապահ ուժեր մտցնի Սյունիք: 

Քայլ 5. Եթե այս տարբերակը չստացվի, մի «կռուգ» էլ դիմել՝ սկսելով Ռուսաստանից: Հաջորդ կռուգը՝ Արևմուտքից և այսպես շարունակ:

Քայլ 6. Եթե այս սխեման չգործի, խաղի մեջ մտցնել Չինաստանին, թող մի դիմում էլ նա գրի:

Քայլ 7. Հնդկաստանին թողնել վերջում:

Քայլ 8. Դիմել Կանադայի հայ համայնքի ազգային-ազատագրական ուժերի ղեկավարներ Պապյան եղբայրներին, որ իրենք էլ Կանադայի իշխանություններին ներգրավվեն թշնամուն ջարդելու սուրբ պայքարին՝ հիշեցնելով, որ Կանադայի վարչապետը վախտին Հայաստանում է եղել ու լավ քիփ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ:

Քայլ 9. Ստեղծել մարտունակ և գունագեղ ջոկատներ, որոնք ակցիաներ կիրականացնեն մեր դիմումներին ընթացք չտվող պետությունների դեսպանատների առջև:

Քայլ 10. Սպասենք, տենանք՝ ինչ է լինում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   720 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ