...

Ինչպես դիմավորեցին Ամանորը

Ինչպես դիմավորեցին Ամանորը

2022 թվականին հրաժեշտ տալուց առաջ որոշեցինք մի թեթև մոնիտորինգ անել, թե հայկական ալիքներով ինչ են հեռարձակում, ինչպես են մեր հեռուստաընկերությունները դիմավորում անցնող տարվա վերջին րոպեները: Միանգամից ասենք՝ այդ եթերներից բնավ չէր երևում, որ մենք ինչ-որ խնդիրներ ունենք, կենաց-մահու պայքար տանող Արցախ կա:

«Շանթով» ճոխ համերգներ էին, երգում, պարում էին հայտնի երգիչներ, վարողները ինչ-որ մրցանակներ էին պատրաստել: 

«Շողակաթով» հայկական երգեր էին, ռաբիս չէին, նորմալ երգիչներ էին՝ նորմալ երգացանկով:

Մի հատ եղևնիով նշանով ալիք էր, չիմացանք, թե դա որ հեռուստաընկերությունն էր, ինչ-որ ծելեպուզիկներ էին հայտնվում, ասում, խոսում, ծիծաղում: Մանչուկ էր կոչվում երևի այդ հաղորդումը, որի վարողներից մեկը Արամ MP3-ն է:

«21» ալիքով հայկական երգերի շարան էր, հիմնականում հին, տեղ-տեղ՝ հնացած: 

«Նուռը» ներկայացնում էր, թե բժիշկներն ինչպես են պատրաստվում Ամանորին, հերթապահություն անցկացնում: Մեր բժիշկների համար տոնը հարաբերական հասկացություն է, հուսով ենք, որ ամանորյա գիշերը ծանր չի եղել: Բայց հետաքրքիր էր:

«Free News»-ով ճոխ համերգ էր՝ լուսաձայնային էֆեկտներով: 

«Արմենիա» հեռուստաընկերությունը, բնականաբար, հայկական դժգույն սերիալ էր ցույց տալիս: Ինչպես միշտ, երկու տղա աղջկա բազար էին անում: Դա, թերևս միակ բանն է, որ այդ ալիքով կարելի է տեսնել:

Բայց դե, տոնը տոն չէր լինի առանց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի: Ինչ-որ հանրային ալիքի հյուրն էր, թե հերոսն էր: Երևի տարվա նվաճումներն էր ներկայացնում, չգիտենք, շուտ փոխեցինք ալիքը:

Փոխեցինք, ու... ըհը, այ, ընկանք «Կենտրոն», որտեղ տարին եզրափակում էին Նատալյա Ռոտենբերգի հետ, որը մի քանի հուրի-փերիների մասնակցությամբ, ռեստորանային սեղանի շուրջ դասախոսություն էր կարդում, մտքեր հայտնում, մինի-հարցազրույց տալիս: Նոր Տարուց 15 րոպե առաջ:

Իմիջիայլոց, Նատալյայի խոսքը մի քանի անգամ գովազդով կտրվեց. ձեր ցավը տանենք, մի հատ չինական կլինիկա կա Սեբաստիայում, ասեղով ծակծկում են, մեկդ գնացեք, բուժվեք հին չինական մեթոդներով, բալքիմ դինջանան, ուրիշ բաներ էլ գովազդեն: Էս քանի տարի է, մենակ դա են գովազդում:

 «Երկիր Մեդիայով», հասկանալի է, խոսում էր Հայաստանի գլխավոր սկաուտ Բագրատ Եսայանը: Հասկանալի է՝ խոստանում էր տարածքներ վերադարձնել, հզորացնել Երկիր Նաիրին, ծովից ծով Հայաստանի գաղափարն ամուր պահել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   670 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ