ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արթուր Վաղարշյանին ՍԴ դատավոր ընտրելու գործընթացին, ասել է. «Արթուր Վաղարշյանն առաջին անգամ համոզիչ չէր, այս անգամ պատգամավորներին կարողացավ ներկայացնել իր պատկերացումներն ու նրան ընտրեցին»:
«ՉԻ». Այ, հիմա ամեն ինչ հասկանալի է: Մենք նույնիսկ գիտենք, թե ինչպես է «դեպքը» տեղի ունեցել:
Առաջին անգամ Արթուր Վաղարշյանին պատգամավորները հարցրել են. «Պրն Վաղարշյան, դուք սիրում ե՞ք իշխանություններին»: Վաղարշյանն էլ պատասխանել է. «Դե հա, երևի, էլի, միգուցե»: Ինքներդ եք հասկանում, դա համոզիչ պատասխան չի: Ու այդ անգամ չեն ընտրել:
Իսկ ահա այս անգամ հարցրել են. «Պրն Վաղարշյան, դուք սիրում ե՞ք իշխանություններին»: Եվ Վաղարշյանը պատասխանել է. «Հա, բա ոնց, ուշքս էլ գնում է»: Շատ համոզիչ պատասխան է եղել՝ համահունչ պատգամավորների պատկերացումներին: Ու այս անգամ ընտրել են: