...

Ինչպես միշտ՝ հակառակն են անում

Ինչպես միշտ՝ հակառակն են անում

«Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն, ի թիվս այլ կուսակցությունների՝ պետբյուջեից աջակցություն կստանա նաև Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքը։ Աջակցությունը կկազմի 163 միլիոն դրամ։

Եթե հիշում եք, ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր «ժողովրդից թալանածը» խլել և վերադարձնել ժողովրդին։ Փաստորեն գործնականում դա իրականացվում է փոքր-ինչ այլ կերպ․ հարկերը ժողովրդից հավաքվում ու տրվում են Ռոբերտ Քոչարյանին։ Հասկանում ենք, որ «օրենքի պահանջն է», բայց օրենքը բազմաթիվ այլ պահանջներ էլ ունի։ Օրինակ՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը, նորմալ կենսամակարդակը և այլն։ Չնայած՝ դրանից իշխանություններին ի՞նչ օգուտ։ Իսկ ահա «Հայաստան» դաշինքի նորմալ կենսագործունեությունն իշխանությունների համար կարևոր է։ Լավից-վատից՝ իրենց անվտանգության երաշխավորներն են։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1581 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ