...

Ինքը դրսից կգրոհի խորհրդարանի շենքը

Ինքը դրսից կգրոհի խորհրդարանի շենքը

Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս քայլով նաև իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու»։

«ՉԻ». «Какая боль, какая боль»:

Սյունեցի քաղաքապետերին թողեց միայնակ, հիմա էլ հերթը «Հայաստան» դաշինքի պատգամավորներինն է: Նորընտիր խորհրդարանը օրենսդիր մտքի և քաղաքական պայքարի հարթակ չի լինելու: Նոր խորհրդարանը ծեծկռտուքների, քաշքշոցների ու օբերկոթների քանակով անցնելու է թե՛ ուկրաինական ռադային, թե՛ վրացական խորհրդարանին, թե՛ թուրքական մեջլիսին:

Իսկ այդպիսի պայմաններում Քոչարյանի ներկայությունը շատ կարևոր կլիներ: Նախ ինքը մշտապես հպարտացել է, որ գտնվում է ֆիզիկական լավ մարզավիճակում, և երկրորդ՝ իր ներկայությամբ կարող էր խմբակցությանը չնահանջելու ու չփախչելու դուխ տալ: Իսկ առանց Քոչարյանի կարող են փախչել, Իշխան Սաղաթելյանի վազքը՝ վառ օրինակ:

Այսպիսի պայմաններում մնում է մեկ ելք. խոսք տա, որ երբ խմբակցությունը որոշի անցնել վճռական գործողությունների, գրավել ամբիոնը կամ գրկել Ալեն Սիմոնյանին, ինքը դրսից մի քանի ուղղություններով գրոհ կկազմակերպի խորհրդարանի շենքի վրա և անակնկալի կբերի թշնամուն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1048 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ