...

Իրար գտել եք

Իրար գտել եք

Մեղրու նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը»։

«ՉԻ». Հատկապես ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել ոստիկանության գլխավոր վարչության շենքի բակում, այսինքն՝ նախկին քաղաքապետը ներկայացել էր ոստիկանություն:

Ինչ կարելի է ասել այս իրողության փաստով:

Մխիթար Զաքարյանն ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն պառկեցնել, քանի որ չի կարողանում անգամ սեփական կնոջը պառկեցնել: Նա ակնհայտ սխալվեց ու պետք է խոստովանի, որ թերագնահատեց Նիկոլին: Կնոջը՝ չգիտենք, բայց ինքը պառկեց:

Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին, բայց պետք է «թարգի» խոսել օրենքից, ժողովրդավարությունից, օրենքի առաջ բոլորի հավասարությունից՝ անկախ քաղաքական դիրքավորումներից:

Ոստիկանություն ներկայացած մարդուն չեն պառկեցնում հատակին. այդպես է ամբողջ աշխարհում, դե բացի այն երկրներից, որտեղ մեկ մարդու իշխանություն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ