...

Իշմար՝ ի լուր աշխարհի

Իշմար՝ ի լուր աշխարհի

Ազգային Ժողովի 7-րդ գումարման առաջին նիստի ընդմիջմանը ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նիստը նախագահող Կնյազ Հասանովին ասել է. «Սաղ լավ ա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմարներ ենք անում, մնացածը թույն էր»: Այս խոսքերի ձայնագրությունը հայտնվել է համացանցում:

«ՉԻ». Այս իշխանությունները մի բացառիկ հատկություն ունեն. նույնիսկ քթի տակ չեն կարողանում թաքուն խոսել: Շշուկով էլ են խոսում, 5 րոպե հետո աշխարհն իմանում է դրա մասին: 

Օրերս մի քանի օգտատեր տարակուսանք էին հայտնել, թե ո՞նց է լինում, որ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նիստերի բովանդակությունը շատ կարճ ժամանակ անց հայտնվում է Թագուհի Թովմասյանի լրատվամիջոցում. Արմլուր-ում կամ «Ժողովրդում»: Ասում են՝ դե, էն ժամանակ Թագուհի Թովմասյանը «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր էր, հասկանալի է, «սլիվ» էր անում իր լրատվամիջոցին, բա հիմա՞ ոնց է իմանում ՔՊ-ի ներսի խոսակցությունների մասին:

Սա էլ ձեզ պատասխանը. ՔՊ-ի ներսի խոսակցությունների մասին իմանալու համար պարտադիր չէ ներսում ինֆորմատոր ունենալ կամ այդ կուսակցության անդամ լինել: Իրենք իրենցով սլիվ են անում: Առաջին դեպքը չէ: Քանի՞ հատ այսպիսի ձայնագրություն է մեզ հասու դարձել: Լիքը: Եթե Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների մասին ենք իմանում, Ռուբեն Ռուբինյան-Կնյազ Հասանով զրույցի մասին իմանալը մեկից մեկ է:

Ու մեզ հետաքրքիր է. սրանք որ Ազգային Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրում, ո՞նց են ապահովում նիստի գաղտնիությունը: 

Իսկ Կնյազ Հասանովին անկեղծ խղճում ենք. հերիք չէ, «Հայաստան» դաշինքի լաչառները թռել են դեմքին, մի հատ էլ թիմակիցներն են «պադստավկա» անում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1113 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ