...

Իշխանության վտանգավոր լռությունը

Իշխանության վտանգավոր լռությունը

Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) առանձնատուն ներխուժելու փաստի վերաբերյալ ոստիկանությունը և քննչական կոմիտեն այդպես էլ չկարողացան հոդաբախշ բացատրություն ներկայացնել: Մինչդեռ 6 օրը լրիվ բավարար էր ինչ-որ բան մոգոնելու համար: Բայց մինչ այժմ չեն կարողանում իրավական ձևակերպումներ տալ ամենաթողությանը, թե ինչո՞ւ էր խիստ անհրաժեշտ գիշերով ներխուժել տուն՝ հիմք ընդունելով 4 տարի առաջ նկարագրվող դեպքերի վերաբերյալ բողոքը: Չափազանց հետաքրքիր է՝ եթե մի բողոք էլ մենք ներկայացնենք ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի վերաբերյալ, նույնպե՞ս գիշերով կներխուժեն նրա առանձնատուն: Տարակուսելի է նաև, որ ոստիկանությունը չի ունեցել որևէ օպերատիվ տվյալ, որ Արամ Վարդանյանը տանը չէ: Կամ էլ ունեցել է, բայց առաջադրանք է ունեցել գիշերով մտնելով տուն՝ ահաբեկել տան անդամներին:

Ինչևէ, այս հանգամանքը այնքան էլ էական չէր լինի, եթե ոստիկանական բեսպրեդելի արդյունքում մանկահասակ երեխա չտուժեր: Կառավարությունը, իրավապահ համակարգը և մասնավորապես ոստիկանությունը ժամանակ են գտնում և անպայման հարկ են համարում արձագանքել, եթե մամուլում իրենց վերաբերող ինչ-որ տհաճ հրապարակում է լինում, շտապում են րոպե առաջ այն հերքել:

Բայց 5 տարեկան երեխայի հետ կատարվածի վերաբերյալ քար լռություն է, կարծես ասեն՝ արել ենք, լավ ենք արել:
Իշխանությունը չի կարող իրեն պահել ֆեյսբուքյան անանուն քոմենթչիների պես, որոնք մի տեղ թաքնված գրում են, ինչ ուզեն՝ առանց պատասխանատվություն կրելու: 

Իրեն Նոր Հայաստանի իշխանություն հռչակածը պետք է ամբողջական և անաչառ քննություն նշանակեր ու պարզեր՝ ում բորբոքված ուղեղում է ծնվել զենք պահել երեխայի վրա՝ ինչ է թե խնդիրներ կան պապի հետ: Այդ քննությունը անհրաժեշտ է հասկանալու, թե բարձրաստիճան պաշտոնյաներից ով է փորձում սեփական ամբիցիաների բավարարումը տեղավորել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում: Իսկ այդ մասով կան լուրջ կասկածներ: Պաշտոնական դիրքի չարաշահումը ավելի վտանգավոր երևույթ է, քան քրեական ենթամշակույթին հարելու ենթադրյալ կասկածը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3684 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ