...

Իշխանությունների բրնձին վայիս լինենք

Իշխանությունների բրնձին վայիս լինենք

Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները փափագում են ցորենի փոխարեն մեր երկրի ռազմավարական ապրանք դարձնել բրինձը՝ անհրաժեշտ է այդ փոփոխությունը տարածել նաև այլ ոլորտներում:

Մասնավորապես, համաձայն այս ռազմավարության, Հայաստան ժամանող օտարերկրյա պատվիրակություններին, հայտնի գործիչներին պետք է դիմավորել աղ ու բրնձով:

Կոտայքի մարզի Հացավան գյուղը վերանվանել Բրնձավան, նույն փոփոխությունը կատարել նաև Նաիրի Զարյանի ստեղծագործությունում:

Որպես բողոքի նշան՝ հայտարարել բրնձադուլ:

Սրճարաններին ու սննդի այլ օբյեկտներին պարտադրել սեղաններին ունենալ բրնձաման:

Տան հյուրերին պետք է բրնձավորել: 

Լեզվի տեսչությանն էլ առաջարկում ենք հաստատել առածների ու ասացվածքների փոփոխված տարբերակը:

  • Անբանը բրինձ ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ:
  • Աշխատանքը սև է, բրինձը՝ սպիտակ:
  • Բերան կա բրինձ չկա, բրինձ կա բերան չկա:
  • Ղարիբի բրինձը լեղի է, ջուրը՝ թույն:
  • Առանց բրնձի չի լինի աշխատել, իսկ առանց գինու՝ պարել:
  • Ավելի լավ է բրինձը ջրով, քան կարկանդակը՝ դժբախտությունով:
  • Բրինձը գցիր ջուրը, ձուկը չիմանա, աստված կիմանա:
  • Բրնձի զոռ, բանի քոռ:
  • Բրնձի կտրածը թուրը չի կտրի:
  • Անխիղճ մարդու բրինձը երկաթ կդառնա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ