...

Իշխանությունները կարող են ալտերնատիվ Դենդրոպարկ հիմնել

Իշխանությունները կարող են ալտերնատիվ Դենդրոպարկ հիմնել

Ծագումով սիսիանցի, իշխանության համակիր, պաշտպան և ի վերջո նրա ֆեյսբուքյան Մատյան գնդի անդամ Արսեն Ավագյանը իր էջում գրել է. «Ինչը, որ դուք մտածում եք, որ պետք է անի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը բխում է Հայաստանի շահերից, նա անում է։ Նա անում է լուռ, առանց աղմուկի, ո՛չ թե ձեզ պես անօգուտ աղմկում։

Ով աչք ունի, տեսնում է։ Ով ականջ ունի, լսում է։

Պարզապես նա փոշիացնում է այն ամենը, ինչը կանգնած է մեր պետության անվտանգության ու զարգացման ճանապարհին, որպես խոչընդոտ»։

«ՉԻ». Հիշեցնենք՝ սա այն նույն երիտասարդն է, որը մայիսի 12-ին լայվ էր մտել ու հայտարարում էր՝ ոչ մի ադրբեջանցի չի հատել Հայաստանի սահմանը, տարածվող լուրերը իրավիճակը երկրում ապակայունացնելու ռևաշինստների փորձեր և ապատեղեկատվություն են: Մի քանի ժամ անց լուրերը հաստատվեցին, բայց Ավագյանը հարկ չհամարեց ներողություն խնդրել նրա համար, որ ինքն է ապատեղեկատվություն տարածել:

Հիմա էլ՝ թե բա լուռ, առանց աղմուկի աշխատում ենք: Ձեր լուռ աշխատանքի արդյունքում Հայաստանը ստորագրում է հերթական խայտառակ պայմանագիրը, այնպես որ՝ հանրությանը մտահոգում է, երբ ամեն անգամ լռում եք. ձեր լռությունը շատ թանկ է արժենում պետականության համար:

Ինչ վերաբերում է փոշիացմանը: Այստեղ դժվար է չհամաձայնել ֆեյսբուքյան ակտիվիստի հետ: Իսկապես գործող իշխանությունները փոշիացման հետ կապված մեծ հմտություններ ունեն: Այնքան մեծ, որ կարող են ալտերնատիվ Դենդրոպարկ հիմնել ու ցուցադրել, թե ինչպես կարելի է փոշիացնել պետականությունը:

Սիսիանցի երիտասարդը մեղավոր չէ, որ այսպիսի տեքստեր է երկնում. ով էլ երկար լսի վարչապետի պաշտոնակատարին, այս օրը կընկնի: Պարզապես իշխանությունը ճիշտ կանի նրան մի քանի օրվա արձակուրդ տրամադրի, որ հանկարծ առողջության համար անդառնալի հետևանքներ չլինեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ