...

Իշխանությունները վերջապես ատամ են ցույց տալիս

Իշխանությունները վերջապես ատամ են ցույց տալիս

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասված է.

«Վերջին ամիսների ընթացքում Ձեր ամենօրյա ազգակործան և պետականաքանդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմի և ԿԳՍՄ նախարարության զգալի ուժեր լծել եք Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորին պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը: Համոզվելով սակայն, որ նման տվայտանքները անիմաստ են և անարդյունք, Դուք գնացիք առավել Ձեզ բնորոշ և հարազատ ճանապարհով՝ անձնական օգտագործման ԱԱԾ-ի միջոցով փոխանցեցիք ինձ ռեկտորի հրաժարականի պահանջ»:

«ՉԻ». Որքան տեղյակ ենք, Հայ-Ռուսական համալսարանի գործունեությունն ու կարգավիճակը որոշվում են հայ-ռուսական միջպետական պայմանագրերի հիման վրա:

Բայց սա չէ էականը: Ինչո՞ւ միայն Արմեն Դարբինյանի հրաժարականը պահանջել: Տոննաներով ԺԵԿ-եր ունենք, ՊՈԱԿ-ներ, մշակութային կենտրոններ, բյուջեից սնվող հազար ու մի կազմակերպություն, հատ-հատ պետք է դրանց ղեկավարներին հանել: Իշխանությունները պետք է վերջապես ցույց տան, որ իրենք իշխանություն են, ոչ թե ֆուտբոլի գնդակ, որին ով հասնում է՝ տշում է:

Ուրախացնում է, իհարկե, այն փաստը, որ իշխանությունները ձեռքները ծալած, նստած չեն: Հասկանում են, որ այսօր երկրի առջև ծառացած խնդիրներից կարևորագույնը ռեկտոր փոխելն է և բավական վճռական են տրամադրված:

Ենթադրում ենք՝ վարչապետը առաջնորդվել է իր խորհրդական Արայիկ Հարությունյանի իմաստուն խորհուրդներով: Տեսել ենք, թե վերջինս Կրթության նախարարի պաշտոնում ինչպիսի «փայլուն» գործունեություն իրականացրեց, որի արդյունքում իր դեմ հանեց նույնիսկ ամենաչեզոք գործիչներին, ոլորտն էլ լրիվ աջաբսանդալ սարքեց: 

Մի խոսքով, դուխով, նահանջել չկա: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1256 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ