...

Իշխանությունը զրկվեց իր պահակից

Իշխանությունը զրկվեց իր պահակից

«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ քննադատել է իշխանություններին և մասնավորապես ասել. «Ուրեմն լսե´ք, իշխանության մեջ ծվարած 22-23 Սորոսի ***-ի տղերք, այ շպիոններ, այ ագենտներ, ուրեմն, հատ-հատ բոլորիդ անդրադառնալու եմ»:

«ՉԻ». Վըըը, Մուրադը կատաղել է: Էս մեկն արդեն լուրջ է: 5 տարի հեղափոխության պահակ խաղալուց հետո նրա գլխավոր գործող դեմքերից մեկը հանկարծ ու այսպես իշխանություններից երես թեքի՞:

Հաշվեք, որ իշխանություններին մենակ թողեց: Էն էլ ինչի՞ համար. 5 տարի ինքը հեղափոխություն էր պաշտպանում, մեկ էլ հանկարծ ինչ-որ բարի մարդ եկել ու իրեն ասել է՝ ապեր, բա դուք գիտե՞ք, էս իշխանության ներսում 22-23 հատ Սորոսի ագենտ կա: 

Ո՞նց, զարմացել է ինքը, էդ ճշտված ինֆո՞ է: Հա, ասել են, ստուգված է, համ ագենտ են, համ էլ շպիոն: 

Վախ, քու, արա, զայրացել է հեղափոխության պահապանն ու հայտարարել. դե հիմա ձեր հալը կտեսնեք: 

Ու սա դեռ սկիզբն է. էդ ինքը հլը չգիտի, որ Արցախը բլոկադայի մեջ է ու դա նաև իշխանությունների վատ քաղաքականության արդյունքում: Որ իմացավ, է՜... բզիկ-բզիկ է անելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   612 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ