Այսօր 17 կուսակցությունների միավորումը կոչ է անում գործադուլներ և դասադուլներ անցկացնել: Իրենց իրավունքն է՝ իրացնում են: Նրանք ամբողջովին օգտագործում են պայքարի այն գործիքակազմը, որը կիրառվեց իրենց դեմ և որի արդյունքում իրենք զրկվեցին իշխանությունից:
Միայն մի բան է հետաքրքիր: Ինչո՞ւ ազգաբնակչությանը կոչ չեն անում չվճարել բանկային վարկերի տոկոսադրույքները: Շատ գործուն ճնշման մեխանիզմ է:
Կամ կոչ անեն չվճարել կոմունալ ծախսերը: Ձմռան շրջանում շատերը կմիանան այդ կոչին:
Բայց, չգիտես ինչու, ընդդիմությունը չի շտապում օգտվել այդ չափազանց ազդեցիկ ներգործման միջոցից: Մի ամիս էլ թող Գազպրոմը ու ՀԵՑ-ը վնասներ կրեն: Բան չի պատահի, փոխարենը երկիրը կազատվի Նիկոլից:
Խորհուրդ ենք տալիս օգտվել պայքարի այդ միջոցներից: Ի վերջո, Սամվել և Կարեն Կարապետյանները հայրենասեր մարդիկ են, հանուն հայրենիքի կդիմանան: Նույնը նաև բանկերի սեփականատերեր՝ Քոչարյանը, Սարգսյանը, Գարեգին Բ-ն: Նրանց հայրենասիրության և անձնազոհության վրա կասկածելը ընդհանրապես մեղք է: