...

Իսկ ո՞ւր է չորրորդ քարտեզը

Իսկ ո՞ւր է չորրորդ քարտեզը

Դիմադրության շարժումը հրապարակել է երեք քարտեզներ՝ Հայաստանն ու Արցախը «Նիկոլից առաջ», «հիմա» և «եթե Նիկոլը մնա»։ Լավ միտք է, և որպես քարոզչական պաստառ՝ բավականին ազդեցիկ։ Բայց մեկ-երկու նկատառումներ այնուամենայնիվ կներկայացնենք։

Նախ առաջին քարտեզի մասին՝ «Նիկոլից առաջ»։ Ամեն ինչ ճիշտ է, պարզապես դիմադրության շարժումը «մոռացել է» նշել, որ այդ քարտեզը, որով հպարտանում են իրենք, ձևավորվել է 1994-ին՝ այն իշխանությունների օրոք, որոնց իրենք մինչև հիմա «պարտվողական» են անվանում։ 

Երկրորդ քարտեզի մասին։ Ամեն ինչ ճիշտ է։

Երրորդ քարտեզի մասին։ Դեռ մի բան էլ «լավատեսական» է, որովհետև եթե Նիկոլը մնա՝ հետևանքները կարող են շատ ավելի աղետալի լինել։

Բայց ամենակարևորը՝ ճիշտ կլիներ, եթե ներկայացվեր նաև չորրորդ քարտեզը․ «եթե Նիկոլը գնա, մենք գանք»։ Համաձայնվեք՝ այդ դեպքում քարոզչական էֆեկտը շատ ավելի ազդեցիկ կլիներ։ Տեսնես ինչո՞ւ չեն արել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ