...

Իսկականի հետ ճիշտ է, որի համար ստորագրում են

Իսկականի հետ ճիշտ է, որի համար ստորագրում են

«Մարտական եղբայրություն» միաբանությունը 2020 թվականի նոյեմբերի 10-ի առաջին տարելիցի առթիվ հայտարարություն է տարածել: Ներկայացնում ենք հայտարարության հիմնական թեզերը (բոլոր դեպքերում, մոտներդ վալիդոլ պահեք):

1. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմում հայ ժողովուրդն, ինչպես նաև ճակատում կռվող նրա զավակները չեն պարտվել, այլ պարտվել են՝ պետական ապարատը, քաղաքական ղեկավարությունը, քաղաքական էլիտան (ամբողջությամբ՝ այդ թվում Հայաստանը նախկինում ղեկավարած ուժերը), ռազմական բարձրաստիճան ղեկավարությունը: 

2. Հայաստան պետությունը կապիտուլյացիայի չի ենթարկվել, չնայած կրել է ծանր պարտություն: 

3. Հայաստանի զինված ուժերը չեն ջախջախվել, և հայ ժողովուրդը պահպանում է իր դիմադրողականության ներուժը, որը միայն սպասում է իր ճիշտ կազմակերպմանն ու առաջնորդմանը: 

4. Չնայած ծանր պարտությանը, պատերազմը նաև չի կարելի կոչել աղետ կամ առավել ևս մսաղաց: ... Կոչելով պատերազմը մսաղաց՝ ոչ միայն անարգում ենք զոհերի հիշատակը, այլև՝ արժեզրկում որևէ ապագա դիմադրություն, որի կարիքը կարող ենք ունենալ: 

5. Պատերազմի զոհված հերոսներին, ոչ միայն իրավունք չունենք կոչել «մսաղացի միս», այլև պետք է ամեն ջանք գործադրենք ապացուցելու համար մեր կյանքով ու գործով, որ նրանց զոհողությունն իզուր չէր, և դիմադրությունն անիմաստ չէր: 

6. Պարտությունը ոչ թե ընկճվելու և դիմադրությունից հրաժարվելու, այլ հակառակը՝ համախմբվելու և նոր վերելքի հիմքերի կերտման առիթ է: 

«ՉԻ». Դե, սաղ ճիշտ է, չոտկի: Մեկնաբանելու շատ բան չկա: Մենք ընդամենը կարող ենք մեր կետերը ներկայացնել այս հայտարարության կետերի վերաբերյալ, այսպես ասած՝ լրացնենք պակաս կետերը:

1.    Շեֆը միշտ ճիշտ է:

2.    Եթե շեֆը սխալ է, ապա նայիր 1-ին կետը:

3.    Շեֆը չի պարտվում, պարտվում են մնացածները:

4.    Շեֆը չի ստում, շեֆը դիվանագիտություն է անում:

5.    Ով գալիս է իր համոզմունքներով, նա դուրս է գալիս շեֆի համոզմունքներով:

6.    Հարգի´ր շեֆիդ, թե չէ ավելի վատ կլիներ:

ԲՈՆՈՒՍ. 

Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   573 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ