...

Իսկապես երանելի ժամանակներ էին

Իսկապես երանելի ժամանակներ էին

«Նորմալ երևույթ չի, երբ մարդիկ սկսում են քրեական գործով հպարտանալ: Այդպես չպետք է լինի»,- իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Երբ երկրում գյուղապետ չկա, որի վրա 2-3 քրեական գործ հարուցված չլինի, քաղաքապետ կա, որի վրա 20-ից ավելի գործ կա, և այդ քրգործը հարուցելուց հետո կան դեպքեր, երբ մոտ 2 տարի ոչ մի քննչական գործողություն չի արվում: Երբ այդ գյուղապետին պետք է ինչ-որ բան հասկացնել, միանգամից ասում են՝ հիշո՞ւմ ես, քո վրա քրեական գործ կա:

Այս իշխանությանը հրաժեշտ տալուց հետո մենք պետք է անենք ամեն ինչ, որ վերադառնա մեր երկրում այն վերաբերմունքը, որ լավ բան չի քրեական գործի տակ լինելը»,- ասել է նա:

«ՉԻ». Իսկապես, սա ի՞նչ պահելաձև է, ինչպե՞ս կարելի է գյուղապետների հանդեպ քրեական գործ հարուցել:

Դա դեռ քիչ է, ասում են, որ որոշ գյուղապետներ ընդունել են իրենց մեղքը և միլիոնավոր դրամներ են վերադարձրել բյուջե: Փոխարենը պետությունը օգնի գյուղին ու նրա ներկայացուցչին՝ գյուղապետին, մի բան էլ ստիպում է, որ գումարներ վճարեն պետական բյուջե:

Երբ Քոչարյանը վերադառնա իշխանության, այդ անարդարությունը կվերանա, գյուղապետները նորից կդառնան գյուղի ամենահարգված և ֆինանսապես ամենաապահովված մարդիկ:

Ի՜նչ երանելի ժամանակներ էին 1998-2008 թվականները: Գեթ մեկ գյուղապետի հանդեպ հարուցված քրեական գործ չկար, բոլորը գլուխները կախ աշխատում էին՝ ի բարօրություն հայրենիքի ու գյուղացու:

Հ.Գ. Քոչարյանը մոռացել է նաև առանձին հիշատակել Սյունիքի մարզի քաղաքապետների ու գյուղապետների անձնազոհության, խիզախության ու հայրենիքին նվիրվածության մասին: Ճիշտ է՝ նրանցից յուրաքանչյուրի հանդեպ մի քանի քրեական գործեր կան հարուցված, բայց նրանք չերկնչեցին և իսկական հերոսական դիմադրություն կազմակերպեցին, երբ Նիկոլն այցելեց Սյունիք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   692 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ