...

Ջարդե՞ց մեջքը, թե՞ մերսեց

Ջարդե՞ց մեջքը, թե՞ մերսեց

«- Դուք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանո՞ւմ եք։

- Իսկ դուք չե՞ք կարծում, որ ես իմ հրաժարականով այդ հարցին պատասխանել եմ արդեն»։

Սա հատված էր Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:

«ՉԻ». Բացարձակապես խնդիր չունենք Հունան Պողոսյանի հետ: Ինչ արել է՝ լավ է արել, մի բան էլ քիչ է արել:

Խնդիրը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության մեջ էր: Քանի որ իրեն համեմատում էր Հիսուսի հետ, թերևս մտածել է, որ Հունանն էլ իր Պողոս առաքյալն է: Դարձի կբերի, և Հունանը կդառնա հեղափոխության ամենաջերմեռանդ քարոզիչներից մեկը:

Պարոն Փաշինյան, Հունանը երկու տարի աշխատեց մարզպետ՝ ջարդե՞ց նարկոտրաֆիկի մեջքը, թե՞ մի թեթև մերսում արեց:

Այսօր Սյունիքի համայնքապետների պահվածքի մեջ իր մեղավորությունն ունի նաև նախկին մարզպետը: Երկու տարվա ընթացքում Սյունիքում տիրող ֆեոդալական կարգերը, վախի մթնոլորտը ոչ միայն չեն նահանջել, այլ նաև նոր հորիզոններ են նվաճել: Ի՞նչ էր անում կառավարությունը, երբ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ֆրոնդա էր նախապատրաստում, իսկ նախկին ոստիկան Պողոսյանը այդ ամենին դիտորդի աչքերով էր նայում:

Այնպես որ, ցույցերը դաժանությամբ ճնշող Պողոսյանը ճիշտ է, սխալ են նրան ամենակարևոր մարզը վստահողները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   781 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ