...

Ջուրը քիչ է

Ջուրը քիչ է

Հայաստանի ջրամբարներում ապրիլի 20-ի դրությամբ 1,5-2 անգամ ավելի քիչ ջուր է կուտակվել, քան նախորդ տարի։ 

Ամենամեծ՝ «Ախուրյան» ջրամբարի տարողությունը 525 մլն խմ է, այսօրվա դրությամբ լցվածությունը կազմում է 358 մլն խմ, իսկ անցյալ տարի նույն պահի դրությամբ կազմել է 314:

«Արփի լիճ» ջրամբարի տարողությունը 105 միլիոն խմ է: Ջրի ծավալն այս պահի դրությամբ կազմել է 18.5 միլիոն խմ՝ 2019 թ. նույն օրվա 45.82 միլիոն խմ-ի համեմատությամբ:

«Ապարանի»  ջրամբարի նախորդ տարվա այս ժամանակահատվածում լցվածությունը կազմել է 40.5 մլն, այս տարի՝  24.9-ն է: Իսկ ջրամբարի ընդհանուր տարողությունը 91 միլիոն խմ է:

«Ազատի» ջրամբարի տարողությունը՝ 70 միլիոն խմ է: Այսօրվա դրությամբ լցվածությունը կազմում է 31.6 մլն, իսկ նախորդ տարի ավելի շատ է եղել ջուրը՝ 45.0:

«Մարմարիկ» ջրամբարի լցվածությունը այսօրվա դրությամբ կազմում է 6.16 մլն, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 13.0: Այս ջրամբարի տարողությունը 24.0 մլն է:

Նշենք, որ դեռևս տարեսկզբին մասնագետները սակավաջուր տարի էին կանխատեսել: Ձմեռը տեղումնառատ չէր, հույսները գարնանային անձրևներն են: Իսկ ապրիլի 15-ից հանրապետությունում մեկնարկել է ոռոգման ջրի սեզոնը:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1422 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ