ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը կապիտուլյացրած, Սյունիքը հանձնող թիվ 1 «առ ոչինչ» կինը արտաքնապես և էությամբ բացառիկ նմանություն ունի հայտնի մուլտֆիլմի հերոսուհի Շապոկլյակին, որի դևիզն էր. Кто людям помогает - тот тратит время зря, хорошими делами прославиться нельзя!»։
«ՉԻ». Վաու: Ինչ էլ բաներ գիտի: Շապոկլյակին էլ է ճանաչում:
Մենք Ռուզաննա Խաչատրյանին բազմիցս ենք քննադատել, բայց այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը ՊՆ նախարար էր: Համարում էինք, որ այն թանկարժեք ֆոտոսեսիաները, որոնք տիկին Ռուզաննան ամեն շաբաթ հանրությանն էր ներկայացնում՝ իրար հարմարեցրած գերթանկարժեք հագուստներով և ծաղիկներով, ցուցամոլության և գեղցիության համադրություն է:
Բանակում զինվորները նույնիսկ գիշերային տեսանելիության սարք չունեին, պահածոյի տուփերով էին խրամատները ամրացնում, իսկ Ռուզաննա Խաչատրյանը միլիոններ էր, որ ծախսում էր իր հաճույքների համար:
Հեղափոխությունից հետո նրան մոռացել էինք, բայց պարզվում է, որ նա կարող է իրեն թույլ տալ ահա այսպիսի արտահայտություններ: Բայց մենք էլ ասենք, որ Ռուզաննա Խաչատրյանը մեզ հիշեցնում է «Բուրատինոյի արկածները» ֆիլմից Ալիսային, որը Բազիլիո կատվի հետ միասին երգում էր.
«Какое небо голубое,
Мы не сторонники разбоя:
На жадину не нужен нож, -
Ему покажешь медный грош
И делай с ним, что хошь»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: