«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Հայրապետյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին, ներողություն է խնդրել «Մամա Ռոզա», «պուտանկա», սեռական ամենավերջին հայհոյանքներ տալու համար:
«Իմ լեքսիկոնի համար ներողություն եմ խնդրում, պարզապես, եթե դու մտնում ես մի գյուղ, որտեղ թուրքերեն են միայն հասկանում, դու խոսում ես թուրքերեն, որ քեզ հասկանան»:
«ՉԻ». Հալլա-հալլա (կներեք թուրքերենի համար), սենց աստղ ենք ունեցել, ու մինչև հիմա տեղը չգիտեինք: Ու ինչեր ենք բաց թողել: Կարգին փողոցային կռիվ է եղել, մենք էլ ընկել ենք մանր-մունր ջուրշփոցիի հետևից:
Մեր այս նորահայտ աստղին ասենք, որ թուրքերի հետ խոսելիս պետք է ոչ թե ռուսական քֆուրներ տալ, այլ թուրքական: Երեկ ինչ որ ասել եք, չեն հասկացել:
Հաջորդ անգամ, երբ ձեր թուրքական լեքսիկոնը «խոդի տաք», չմոռանաք «Մամա Ռոզայի» տեղն ասել «Աննը Գյուլ», իսկ «պուտանկի» փոխարեն «ֆահիշե»: Հիշե, չմոռանաս, մեր անուշ ավագանի:
Մեզ անձնական նամակով գրեք, էն մնացած սեռական հայհոյանքների թուրքերեն տարբերակներն էլ ուղարկենք:
Հ.Գ. Հետաքրքիր է, այսքանից հետո երեկ Խորվաթիա-Հայաստան խաղը նայող եղե՞լ է: