...

«Կամացու» դաշինքը

«Կամացու» դաշինքը

«Մեր երկրում միայն մեկ կայացած ինստիտուտ կար՝ կոռուպցիան, որը եկանք, քանդուքար արեցինք»:

Հայտարարության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:

«ՉԻ». Դրա համար ճիշտ կլինի այս անգամ փոխեք «Իմ քայլը» ռոմանտիկ անվանումը և նոր անունով մասնակցեք ընտրություններին: Ձեր դեպքում ճիշտ կլինի անվանվեք «Կամացու» դաշինք: Կարգախոսն էլ լինի՝ «Կառուցել չենք խոստանում, բայց քանդել՝ միանշանակ»:

Տեսնես՝ կողքին մեկը չկա, որ բացատրի՝ եթե ինստիտուտներ չկային, ապա հնարավոր չէր անցնցում, կամ ինչպես ինքն է անվանում՝ թավշյա հեղափոխություն: Եթե չլինեին ինստիտուտներ, ապա այդ գործընթացները լրիվ ուրիշ հունով կգնային, ինքն էլ չէր հասցնի «քանդուքար անել կոռուպցիան»:

Ինստիտուտներ կային, պարզապես ինչպես պատահում է ուրիշ ինստիտուտների հետ, երբեմն անորակ շրջանավարտներ են պատրաստում: Քոչարյանը, Սարգսյանը և ինքը դրա լավագույն ապացույցն են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   584 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ