...

Կանխատեսել է մոտ 500 օր

Կանխատեսել է մոտ 500 օր

«Իմ կանխատեսմամբ՝ 1.5 տարի հետո արտահերթ ընտրություններ ենք ունենալու». Ռոբերտ Քոչարյան:

«ՉԻ». Ահագին շռայլ է գտնվել իշխանությունների հանդեպ:

Բա մեկ ամիս առաջ ասում էիք՝ մնացել է 20 օր, 19 օր, և այդպես շարունակ: Փաստորեն սխալվել էիք ձեր հաշվարկներում: Խոստովանեք, որ առաջին անգամ նաև դե յուրե պարտվեցիք ընտրություններում, մինչդեռ հայտարարում էիք, որ երբեք չեք պարտվել, իսկ հիմա «կռելու եք»:

Բոլոր դեպքերում հետաքրքիր է՝ ինչո՞ւ հենց 1.5 տարի: Այդքան ժամանա՞կ է անհրաժեշտ ընտրակեղծարարների որակավորումը բարձրացնելու համար, որպեսզի այնպես գործեն, որ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվեն, թե՞ հարևան երկրներից մեկի ղեկավարն է խոստացել, որ 1.5 տարի հետո նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա: Եթե երկրորդ տարբերակն է, ապա պետք է խոստովանել, որ Քոչարյանի կանխատեսումը բավական իրատեսական է:

Հ.Գ. Ինչո՞ւ 1.5 տարի կամ 1.5 գործակից: Ամենայն հավանականությամբ այստեղ գործ ունենք «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն, ներկայումս ամբաստանյալ Արա Վարդանյանի խորհրդի հետ: Ասում են, որ նա հաճախ էր 1.5 գործակցով խաղադրույքներ կատարում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   626 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ