Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպել է ռուսաստանյան IPChain ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում բլոկչեյնի զարգացումը:
«ՉԻ». Սա շատ գովելի է: Մեր հոգևոր կյանքում գիտատեխնիկական առաջընթաց է գրանցվել: Ուրախ ենք, որ Մայր Աթոռը այպիսի ուշադրություն է դարձնում բլոկչեյնին: Հատկապես մեր օրերում ամենակարևոր ու հրատապ խնդիրն է սա:
Հուսով ենք, որ առաջիկայում Կաթողիկոսը կանդրադառնա մերչենդայզինգի հիմնախնդիրներին, մարքեթինգի դիֆերենցիալ լուծումներին: Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել գեոթարգեթինգին, դինամիկ քոնթենթին, բենչմարքինգին, բրանդմաուերին: Եվ իհարկե, ժամանակն է մի հատ լրջորեն զբաղվել Java Script-ի ալգորիթմներով:
Դատելով վերջին մեկ տարում Գարեգին Բ-ի գործունեությունից՝ նրան երեք հիմնախնդիր է հուզում. որ Քոչարյանն ու Մայրապետյանը ազատության մեջ լինեն, Եկեղեցու պատմությունը առանձին առարկա լինի դպրոցում, մեկ էլ՝ բլոկչեյնը: