«Սովոր եք վիզներդ ծուռ գնալ նստել, լսել, թե ինչ են ասում»: Այս միտքը Նիկոլ Փաշինյանը տարբեր վարիացիաներով հաճախ է կրկնել նախկին իշխանությունների վերաբերյալ:
Մի կողմ թողնենք, որ պարտությունից հետո չի կարողանում պատասխանել Ալիևին կամ Էրդողանին: Գուցե գիտի, որ պատասխանից հետո սահմանին նոր սրացում կարող է ստանալ:
Բայց դժվար թե Ղազախստանը կամ Բելառուսը նույնպես մեզ պատերազմ հայտարարեն: Իսկ այդ երկրների առաջնորդները երեկ հրապարակային շնորհավորել են Ալիևին մեկ տարի առաջ կրած հաղթանակի առթիվ:
Հիմա, եթե ընդհանրապես վզի որևէ նշույլ մնացել է, ապա ՀՀ ԱԳՆ-ն պետք է նոտա հղի միևնույն դաշինքում գտնվող պետություններին: Բացատրի, որ անթույլատրելի է նման հռետորաբանությունը, այն չի համապատասխանում դաշնակցային հարաբերություններին, ակնարկի, որ չի կարելի խառնել անձնական կապերը դաշինքային հարաբերությունների հետ:
Բայց ՀՀ ԱԳՆ-ն դա չի անի, քանի որ երկրի ղեկավարը, որը նախկիններին մեղադրում էր անողնաշարության մեջ, ինքը հրաժարվել է ողնաշարից: Կարևորը ողնաշարից ներքև ընկած հատվածն է, որ կարողանա պահպանել վարչապետի աթոռին սոսնձվելու համար: